Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանն ավելի անզիջում է թվում, քան Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հայտնի բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Հայկական հեղափոխությունն ու 88-ի ժառանգությունը» վերնագրված հոդվածով անդրադարձել է Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը։

Օրերս «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակած անդրադարձում դե Վաալը համեմատական է անցկացրել այժմյան իրադարձությունների և 88-ի շարժման միջև՝ ընդգծելով հիմնական տարբերությունները․ «30 տարի առաջ Հայաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: 1988-ի փետրվարին լայն հանրությանը անհայտ քաղաքական գործիչները համարձակվեցին մարտահրավեր նետել տեղի կոմունիստական ղեկավարությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենահանգիստ և հավատարիմ հանրապետությունների մեկը: Այսօր ընթացող բողոքի գործողություններին մասնակից երիտասադները, ի տարբերություն իրենց ծնողների, գրեթե ամբողջությամբ ձերբազատվել են խորհրդային մտածելակերպից և Մոսկվան որպես աշխարհի կենտրոն չեն ընկալում»:

Թոմաս դը Վաալի խոսքով՝ այսօրվա հայաստանցի երիտասարդները շատ ավելի պարփակված են ներհայկական օրակարգի շրջանակներում։ «Ղարաբաղյան հակամարտության ժառանգությունը` փակ սահմանները, ծայրահեղ ազգայնականությունը, ռազմականացումը, այս ամենը սահմանափակում է երիտասարդներին, սակայն նրանք դա ամբոջությամբ չեն էլ ըմբռնում: Փաշինյանը, որը անհնազանդության օրերին կրում էր զինվորական երանգավորում ունեցող վերնաշապիկ, դրա վառ օրինակն է։ Մայիսի 2-ին նա իր կողմնակիցներին ասաց. «Հարատև է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը»: Այս տողերը արտասանելիս նա ավելի անզիջում է թվում, քան պատերազմի վետերան Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք փորձում էին փոխզիջման բանակցություններ վարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ `Հայաստանի պետական զարգացման համար»,- նկատել է վերլուծաբանը: