Կիևի վրա ՌԴ հրթիռային հարձակումը Ջո Բայդենն անվանել է բարբարոսություն

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Ռուսական հրթիռները խոցել են Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենք ու մանկապարտեզ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարբարոսություն է անվանել Կիևի կենտրոնում ռուսական զորքերի կողմից իրականացված հեռահար հրթիռային հարձակումը՝ կոչ անելով դաշնակիցներին «միասնաբար կանգնել» Ռուսաստանի դեմ, փոխանցում է VOA-ն։

Բավարիայի Էլմաու ամրոցում անցկացվել է G7-ի գագաթնաժողովը, որը նվիրված է ուկրաինական պատերազմին և դրա ազդեցությանը ողջ աշխարհում սննդի և էներգիայի մատակարարումների վրա։

Բավարիայի Ալպերում գագաթնաժողովը սկսվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան արգելել են ռուսական ոսկու ներմուծումը՝ Մոսկվայի վրա պատժամիջոցների ճնշումը խստացնելու և Ուկրաինա ներխուժման ֆինանսավորման աղբյուրները սահմանափակելու համար: Այս քայլին աջակցել է նաև Ֆրանսիան։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, սակայն, հայտարարել է, որ ոսկու ներկրման արգելքի հարցը պետք է լուծել զգուշորեն, այլապես հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Այսպիսով, դեռ պարզ չէ՝ արդյոք այս հարցում կոնսենսուս ձեռք կբերվի։

Նախագահ Բայդենը կոչ է արել դաշնակիցներին միասնական լինել՝ չնայած հատկապես էներգակիրների գնաճին:

«Պուտինն ի սկզբանե հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն և G7-ը ինչ-որ կերպ կմասնատվեն։ Բայց մենք չարեցինք և չենք պատրաստվում դա անել», – ասել է Բայդենը:

Տաթև Ֆռանգյան