Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Լուրեր

26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
26.04.2024 | 20:02
Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 20-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ հայտնելով, որ եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը կայացել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետը Շահին Մուստաֆաևը։

Նշենք, որ հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարեց, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։

Ընդլայնված կազմով նոր հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Նարեկ Կիրակոսյան