Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը՝ միջանցք ՀՀ-ի հաշվին․ ձախողեցին՝ հարձակվելով մեզ վրա․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2025 | 20:50
Մերցը ներկայացրել է Գերմանիայի կառավարության անդամների թեկնածուներին․ ապագա ԱԳ նախարարը կողմ է, որ Կիևը գերմանական զենքերով հարվածի ՌԴ-ում թիրախներին
28.04.2025 | 20:41
Ադրբեջանն ու Իրանը տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների կողմից լուծելու կողմնակից են
28.04.2025 | 20:30
Coffee House-ը 450 մլն դրամի հա՞րկ է թաքցրել. սեփականատերը մեկնաբանում է իրավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 20:23
16 271 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
28.04.2025 | 20:17
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
28.04.2025 | 20:10
Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացը Հայոց ցեղասպանության ճանաչման ամենակարևոր նախապայմաններից է․ Թաներ Աքչամ
28.04.2025 | 20:07
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
28.04.2025 | 20:00
Ոնց որ՝ բռնաբարին արդարացնես, ասես՝ գուցե զո՞հն էր մեղավոր․ անամոթություն է հարցականի տակ դնելը ցեղասպանությունը․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:54
Մասնակցում եք Մոսկվայի շքերթներին, բայց դիմում եք ԵՄ-ին միանալու համար․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:53
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությունները․ մասնակցում է նաև Հայաստանը
28.04.2025 | 19:45
Ուղևորահոսքից չե՛նք վախենում, չի լինի մեկն ասի` պատշաճ չի. «Մուլտի տրանսպորտի» ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:36
Թրամփը պահանջում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար Ուկրաինայում. Սպիտակ տուն
28.04.2025 | 19:27
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները խզելու, փչացնելու մտադրություն չունենք․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:24
Գյումրիում վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները. ՆԳՆ
28.04.2025 | 19:18
Հնարավոր եմ համարում Բաքվի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանի տարածքով «միջանցք» խոստացել Բաքվին։ Բայց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն խոսում է Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»։

Ինչի՞ արդյունքում փոխվեց այս մոտեցումը։ Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ամեն ինչ չէ, որ Ռուսաստանին հաջողվում է անել Հարավային Կովկասում, հատկապես, երբ ՀՀ-ն ունի «հզոր աջակիցներ»՝ ի դեմս Արևմուտքի, Եվրամիության և Իրանի։

«Ռուսաստանը պատրաստվում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ միջանցք տրամադրվեր Ադրբեջանին, բայց այդ միջանցքը լիներ լիովին ռուսական վերահսկողության ներքո։ Ինքն այդպես էր հասկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ ՌԴ-ն խոստացել էր Ադրբեջանին, որ նրա քաղաքացիներն առանց խոչընդոտի անցնելու են Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և ռուսներն են ուղեկցելու, ոչ մի մաքսային հսկողության ռեժիմ չի լինելու»,- Factor TV-ի հարցազրույցում ներկայացնում է Հովսեփ Խուրշուդյանը՝ մանրամասնելով, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվել ՀՀ-ի վրա՝ միջանցք տալուն հարկադրելու նպատակով։

«Նախ՝ Ադրբեջանի միջոցով հարձակում եղավ ՀՀ-ի սահմանների վրա, տարբեր գնահատականներով՝ 40-ից 100 ք/կմ օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից Ռուսաստանի հովանավորությամբ և լուռ համաձայնությամբ, և ՀԱՊԿ-ի անունից ասացին, թե դա դելիմիտացիոն խնդիր է ընդամենը։ Ճնշում կար նաև ներքին՝ 5-րդ շարասյան միջոցներով՝ ցույց տալու իշխանություններին, որ եթե իրենք չեն համաձայնվում ռուսական պահանջներին, այստեղ ավելի կակտիվացնեն 5-րդ շարասունը և իշխանափոխության հարց կդրվի։ Երկու դեպքում էլ ինքը ձախողեց՝ 2021-ի մայիսի ներխուժումը ՀՀ-ում չբերեց իշխանափոխության և որևէ լուրջ զիջումների հայկական պետության կողմից՝ ո՛չ միջանցքի, ո՛չ այլ հարցերում, իսկ 5-րդ շարասյունն անընդհատ ձախողում է՝ աջակցություն չունի հասարակության կողմից»,- նշում է նա։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ կա նաև Իրանի և Արևմուտքի ակտիվ ներգրավումը Սյունիքում՝ Իրանը հյուպատոսություն է բացում Մեղրիում, Արևմուտքի երկրների դեսպանները, նրա գնահատմամբ, ավելի շատ Սյունիքում են լինում, քան Երևանում։ Դրանից ակնհայտորեն դժգոհ են Ադրբեջանը և Ռուսաստանը՝ Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը՝ միջանցք տալ ՀՀ-ի հաշվին։

Միջազգային հանրությունը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, բացեիբաց հայտարարել են, որ ապաշրջափակումն իրականացվելու է պետությունների ինքնիշխանությունը հաշվի առնելով։ Factor TV-ին տեղեկություններ են հայտնի դարձել ապաշրջափակման հարցով ներկա պրոցեսից։ Այս պահի դրությամբ՝ կա պատկերացում, որ Ադրբեջանից Հայաստան մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորները նախ հանդիպելու են ռուսական ուղեկալի, ապա՝ Հայաստանի մաքսային ծառայությանը։ Ադրբեջանցիների ուղեկցումն անելու է հայաստանյան պահակախումբը, որի կազմում նաև ազգությամբ ռուս ծառայող պետք է լինի։ Հիմա բանակցվում է, թե ինչ ռեժիմ է գործելու Ադրբեջան մտնող բեռների, ուղևորների համար։ Հայկական կողմի տեսակետն այն է, որ նույն ռեժիմը գործելու է նաև Նախիջևանի տարածքով հայ ուղևորների և բեռների համար։ Բացի այդ, Ադրբեջանն ակնկալում է ՀՀ-ից, որպեսզի նախապես էլեկտրոնային համակարգով բեռների հայտարարագրումն իրականացնեն ադրբեջանցիները, տեղում սքանի միջոցով ստուգվի՝ արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, և մաքսավճարը ոչ թե ադրբեջանցին կատարի տեղում, այլ մաքսային վճարների ամբողջական տվյալը ՀՀ-ն ներկայացնի Ադրբեջանին, և Ադրբեջան պետությունը կատարի վճարումը քաղաքացիների փոխարեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան