Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացը Հայոց ցեղասպանության ճանաչման ամենակարևոր նախապայմաններից է․ Թաներ Աքչամ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քլարկի համալսարանի Հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր տնօրեն, թուրք պատմաբան Թաներ Աքչամն այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում ներկայացրեց իր՝ «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Այն հայերեն է թարգմանվել անգլերենից և ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտի և նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ձևավորման պատմությունը՝ 1918-1923 թվականներին։

Աքչամն այն սակավաթիվ թուրք գիտնականներից է, որ ճանաչում և բացահայտորեն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման։ Նա Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է։ Իր նոր գրքում Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։

Նա հարց է առաջ քաշում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է իշխող ռեժիմին։ Պատմաբանը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է ապարտեիդի համակարգի գործելաոճը։

«1918-ից սկսած Թուրքիան ստեղծում է ապարտեիդի ռեժիմ։ Իմ հիմնական փաստարկն այն է, որ այս ապարտեիդի ռեժիմն ավարտին հասցրեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության ծրագիրը։ Թուրքիան ստեղծեց մի իրավիճակ, որով հնարավորություն չտվեց երկրի քրիստոնյաներին մասնակցել այդ երկրի քաղաքական, սոցիալական կամ մշակութային կյանքին»,- ասաց Թաներ Աքչամը։

Պատմաբանի խոսքով՝ գրքում ներկայացած են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ թուրքական պետությունը համարակալում է իր քաղաքացիների ծննդյան վկայականներն ու անձնագրերը՝ իմանալու համար, թե որ ազգին են նրանք պատկանում, և որպեսզի ազգային փոքրամասնությունները չկարողանան հայտնվել բարձրաստիճան պաշտոններում։

«Համարակալման այդ համակարգում հույները նշված են որպես մեկ, հայերը՝ երկու, հրեաները՝ երեք։ Իսկ եթե նույնիսկ նորածին երեխայի ծնողները չհիշեն կամ մոռանան, որ իրենք պատկանում են այս կամ այն ազգային փոքրամասնությանը, պետությունը դա երբեք չի մոռանում»,- ասում է Աքչամը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը թուրք պատմաբանը նշում է՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դիվանագիտական հարաբերությունների նախապայման լինել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ նման նախապայն չեն դրել։ Թաներ Աքչամի խոսքով՝ այսօր կարևոր հիմնախնդիր է ցույց տալ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի և Հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապը։

«Ժողովրդավարությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հեշտ չէ կապել իրար հետ։ Ինչու՞ հեշտ չէ․ որովհետև ճանաչումն արդարության հիմնախնդիր է, դա ոչինչ է առանց ժողովրդավարության։ Եթե դու նույնիսկ ունես ժողովրդավարություն, ինչպես օրինակ ԱՄՆ-ն, դու կարող ես շարունակել հերքել Հայոց ցեղասպանությունը։ Ժողովրդավարությունը չի կարող լուծել արդարության խնդիրները, բայց ժողովրդավարությունը, կարծես, արդարություն գտնելու մուտքի տոմս լինի ձեզ համար, մեզ համար։ Սա է պատճառը, թե ինչու ենք մենք ընդգծում, որ Թուրքիաում ժողովրդավարացման գործընթացը Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության ամենակարևոր նախապայմաններից մեկն է»,- նշեց թուրք պատմաբանը։

Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից, կոչ է անում ընդունել անցյալի սխալները։ Նա եզրակացնում է, որ Թուրքիան չի կարող հասնել իրական ժողովրդավարության՝ առանց այս պատմական ժառանգության հետ առերեսվելու:

Անի Թամրազյան