Թրամփը պահանջում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար Ուկրաինայում. Սպիտակ տուն

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Ուկրաինայում մշտական ​​​​հրադադար, այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին հայտարարել է մարտական ​​​​գործողությունների եռօրյա դադարի մասին, գրում է The Telegraph-ը։

Կրեմլը հայտարարել է՝ ակնկալում է, որ Ուկրաինան կպատասխանի մայիսի 8-10-ը հայտարարված հրադադարին և զգուշացրել՝ կարձագանքի ցանկացած «խախտման»։ Ուկրաինան, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ հայտարարեր 30-օրյա հրադադարի մասին, եթե «իսկապես խաղաղություն է ուզում»։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը, որն այս շաբաթ խաղաղության համաձայնագրի կնքմանն է ձգտում, ցանկանում է տեսնել «մշտական ​​հրադադար»։ Վաշինգտոնը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահն «ավելի ու ավելի է հիասթափվում» թե՛ Վլադիմիր Պուտինից, թե՛ Վլադիմիր Զելենսկիից։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին հարցրել են շաբաթավերջին Թրամփի և Զելենսկիի հանդիպման մասին։

«Նա ավելի ու ավելի է հիասթափվում երկու երկրների առաջնորդներից։ Նա ցանկանում է տեսնել մշտական ​​հրադադար։ Ես հասկանում եմ, որ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան առաջարկել է ժամանակավոր հրադադար։ Նախագահը հստակեցրել է, որ ցանկանում է տեսնել մշտական ​​​​հրադադար, նախ՝ սպանությունները դադարեցնելու, արյունահեղությունը դադարեցնելու համար։ Եվ չնայած նա լավատես է, որ կարող է համաձայնության գալ, նա նաև իրատես է, և երկու առաջնորդներն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնելու համար բանակցելու նպատակով»,- ասել է Լևիթը։

Հիշեցնենք, որ Կրեմլն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով՝ Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի