Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Մարտունու ԲԿ-ի կառուցման աշխատանքները շարունակվում են

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, շինարարական բաժնի աշխատակիցները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների մասնագետները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքը և որակը գնահատելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Մարտունու ԲԿ-ում ավարտին են հասցվել երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները։ Իրականացվում են արտաքին երեսպատման, ներքին հարդարման, բարեկարգման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման և այլ աշխատանքներ։

Ընթացքի մեջ են Վայոց ձորի մարզային հիվանդանոցի նկուղի և առաջին հարկի երկաթբետոնե հիմնակմախքների բետոնացման աշխատանքները, ինչպես նաև կաթսայատան ծածկի սալի շինարարական աշխատանքները։

Կապալառու կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ իրականացվելիք աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։