Դոլարի մեծ հոսք կա Հայաստան․ դա բերել է հավասարակշռության խախտման, ԿԲ-ն չի միջամտում․ Ատոմ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանում գների, տնտեսական անցուդարձի մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, հարցազրույցը սկսենք դոլարի փոխարժեքից։ Ո՞րն է շարունակվող այս անկման պատճառը։

-Ընդհանրապես, կարելի է ասել՝ աշխարհում է վիճակն այդպիսին, ամերիկյան դոլարն արժեզրկվում է։ Ուկրաինայի պատերազմի սկզբնական շրջանում ռուսական ռուբլին նախ արժեզրկվեց բավականաչափ մեծ չափով, որից հետո սկսվեց հակառակ միտումը, հակառակ զարգացումը, և մենք այսօր տեսնում ենք, որ ռուբլին ամրապնդվել է ավելի մեծ չափով, քան նախապատերազմական իրավիճակն էր։

Դա Ռուսաստանի Կենտրոնական բանկի, իշխանությունների քաղաքականությունն է՝ կապված, առաջին հերթին, էներգակիրների դիմաց ռուսական ռուբլով վճարման պահանջի հետ։ Եվ մի շարք այլ գործոններ բերել են այդ իրավիճակին։ Այն, որ մեր շուկայում ևս այդ միտումը տևական ժամանակ առկա է, և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում տեսնում ենք շատ ավելի մեծ տեմպերով դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման միտում, դա հենց այդպիսի զարգացումների հետևանքն է։

-Այսինքն՝ դրսից է գալիս խնդիրը։

-Մեծ հաշվով՝ այո։ Շատ մեծ հոսք կա դոլարային զանգվածի։ Նախ՝ Ռուսաստանի քաղաքացիներն են իրենց հետ բերում, երկրորդ՝ կտրուկ ավելացել է արտարժույթի ձևով տրանսֆերտների փոխանցումը Հայաստան վերջին ամիսներին, և դա բերել է հավասարակշռության խախտման։

Կենտրոնական բանկը, ըստ էության, չի միջամտում։ Հետևում է, իհարկե, այս պրոցեսներին։ Եվ ընդհանուր դրամավարկային քաղաքականության հենասյուներն այնպիսին են, որ առաջնահերթություններն առաջին հերթին ուղղված են գնաճային իրավիճակի կարգավորմանը կամ վերահսկողությանը և ընդհանուր ֆինանսական կայունությանը։ Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկը գերզգուշավոր քաղաքականություն է վարում։

–Գնաճի մայիսի տվյալները կան։ 14,5 տոկոս թանկացել են սնունդը և ոչ ալկոհոլային խմիչքները։ Կառավարությունն ի՞նչ կարող է անել։

-Նախևառաջ գների դեմ թիրախավորված պայքարելն անշնորհակալ գործ է։ Ի վերջո, շուկաներն առաջարկ-պահանջարկ հարաբերություններն են որոշում։ Բայց խնդիրն այն է, որ բնակչության, հատկապես՝ խոցելի շերտերի համար լուրջ պրոբլեմներ են առաջ եկել։ Եվ եկամուտների ինդեքսավորման անհրաժեշտություն կա խոցելի շերտերի համար՝ կենսաթոշակների, ցածր աշխատավարձային խմբերի համար աշխատավարձերի և նպաստների մասով։ Բայց մենք տեսնում ենք, որ շատ լիբերալ օրակարգ ունեցող այս կաբինետի համար դա առաջնահերթություն չէ։ Եվ կամա թե ակամա տեղի է ունենում եկամուտների վերաբաշխում՝ դեպի ավելի ունևոր շերտը։

-Այսինքն՝ հարուստների և աղքատների միջև խզումը մեծանո՞ւմ է։

–Այո՛, խզումը մեծանում է։ Կամ այսպես ասենք՝ ըստ եկամուտների և ունեցվածքի՝ շերտավորման պրոցեսը խորացել է, աղքատության մակարդակը բարձրացել է։ Հատկապես պարենային գնաճի մասով խնդրահարույց իրավիճակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան