ՌԴ-ի ռազմական հեղաշրջումն է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի՝ իշխանության գալու պայմանը․ դա էլ բացառված է․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Բոլորը

Ընդդիմությունն այսօր վերադարձավ խորհրդարան՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարության տեքստ ընդունելու օրակարգով։ Այն, որ իշխանությունը բոյկոտեց նիստը, հիմք է տվել ընդդիմադիրներին տալ այսպիսի գնահատական․ «Չմասնակցելով և տապալելով նիստը՝ փաստվում է, որ իշխանությանը չի հետաքրքրում պետության անվտանգության օրակարգը»։

Ինչո՞ւ է կառավարող ուժը խուսափում ընդունել հայտարարություն, որում կասվի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն՝ կարմիր գծեր չի սահմանում։ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը փողոցում գտնվող ուժերին ոչ թե ընդդիմություն է կոչում, այլ «ռադիկալ ռևանշիստական» ուժեր․ «Նրանց պորտալարը ռուսական իրականության մեջ է, Հայաստանում՝ գողապետության։ Հետևապես, ճշգրիտ չէ իրենց ընդդիմություն անվանել, հանրությանը մոլորեցնել է դա»։

Ըստ նրա՝ փողոցի շարժման նպատակը տապալելն է Հայաստանի քաղաքականության տարածաշրջանային ձևաչափը, ինչը Ռուսաստանը չի ուզում։

«Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը մեզ, ի վերջո, դուրս է բերում մեր ազգային շահերն իրականացնելու հնարավորության վրա։ Դա իրենք չեն ուզում, որովհետև այդ հարթակը տեղափոխվում է արևմտյան ժողովրդավարական ընկալումների շրջանակ, իսկ այստեղ իրենք դատվելու են։ Այստեղ Մոսկվա փախչելու տեղ չկա՝ իրենց գողացածն էլ հետները տանելով։ Երբ օրենքը գործում է՝ ինչպես ԱՄՆ-ում, մաֆիան չի կարող երկրի տեր ու տնօրենը լինել։ Գողապետություն կա, բայց այն շատ է խորքը գնում, որովհետև օրենքին և իրավապահ համակարգին է բախվելու»,- ասում է Լևոն Շիրինյանը։

Նա կարծում է, որ ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսները կապված են ուկրաինական պատերազմի հետ, ուր «Ռուսաստանը ստացել է «Աֆղանստան-2»։ Բայց նախկին հզորությունը, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն այլևս չունի․ «Որպեսզի այստեղ ինչպես պատերազմը կազմակերպեց Արցախում թուրքերի ձեռքով մեր դեմ և տեղավորվեց Ստեփանակերտում, հիմա ինքն այս հակահայ աշխատանքը ինչպես նա էր, իրականացնում է իր 5-րդ շարասյան միջոցով»։

Լևոն Շիրինյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այլևս չեն կարող վերադառնալ իշխանության․ «Նրանց վերադառնալը մեկ պայման ունի, եթե ՌԴ-ն իր զորքով արյան բաղնիքներ սարքի այստեղ, սրանց բերի, դա էլ բացառված է, ուրիշ կերպ չեն կարող»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան