Թալանված փողերից ով որքան է վերադարձրել բյուջե. խոստումներն ու իրականությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից չորս տարի անց թալանված գումարներից որքա՞ն է վերադարձվել ՀՀ պետական բյուջե:

Factor TV-ն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանցից կազմված ցուցակ էր փոխանցել ՀՀ Գլխավոր դատախազություն և խնդրել պարզաբանել, թե նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն գումար է վերադարձրել պետբյուջե:

Ըստ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի՝ այս չորս տարիների ընթացքում ամենախոշոր գումարը որպես վնասի փոխհատուցում վերադարձրել է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Խոսքը 3 մլրդ 600 մլն դրամի մասին է:

Սաշիկ Սարգսյանը մասնագիտությամբ գազային տնտեսատեխնիկ է, մինչև 2012 թվականը եղել է ԱԺ պատգամավոր՝ եղբոր ղեկավարած ՀՀԿ-ի ցուցակով: Ինչպե՞ս է այսպիսի մասնագիտացմամբ պատգամավորը պետությանն այսքան վնաս հասցրել՝ պաշտոնական տեղեկություններ չկան: Սակայն Սաշիկ Սարգսյանին մշտապես վերագրվել է հայաստանյան գրեթե բոլոր խոշոր բիզնեսներում անօրինական ճանապարհով 50 տոկոսով «փայ մտնելը»:

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնվող մի բանկում՝ միայն մեկ հաշվեհամարում, հայտնաբերվել է 30 մլն դոլար»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հետագայում պարզվեց՝ խոսքը հենց Սաշիկ Սարգսյանի մասին է: Ու թեև Սերժ Սարգսյանի եղբայրը Փաշինյանի մեղադրանքներին ի պատասխան հայտարարություն տարածեց, թե, իբր, իր կարողությունը ձեռք է բերել արդար ճանապարհով, բայց դրանից մի քանի օր անց «հայրենիքի պաշտպանության ծախսերի համար» ձևակերպմամբ պետությանը շուրջ 20 մլն դոլար նվիրեց:

Այս համատեքստում հիշարժան է դառնում այն փաստը, թե ինչպես է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավոր Սարգսյանը 2005-ին ԱՄՆ-ում 2,8 մլն դոլարանոց շքեղ առանձնատուն գնել: Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին այդպես էլ իրավական պատասխան չի տրվել հարցին՝ արդյո՞ք Սաշիկ Սարգսյանն իսկապես խոշոր բիզնեսներում քաղաքական ճնշումներով փայատեր դարձել է, թե՞ ոչ:

Դատախազության կողմից Factor TV-ին փոխանցված տվյալների համաձայն՝ պետությանը հասցված վնասի չափով երկրորդը Վաչագան Ղազարյանն է: Նա պետական բյուջե է վերադարձրել 2 մլրդ 847 մլն դրամ:

Հանրությանը «Սերժի Վաչո» մականվամբ հայտնի Վաչագան Ղազարյանը 2013-2017 թվականերին եղել է ԱԱԾ ՊՊԾ ղեկավարը և ընկալվել որպես Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ: Ըստ իրավապահ կառույցի՝ Ղազարյանը պաշտոնը ստանձնելու տարուց մինչև պաշտոնանկության ավարտը՝ 2018 թվականը, իրեն պատկանող «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթից խուսափել է վճարել 771 մլն դրամի հարկեր։

Պետությանը վերադարձրած գումարի չափով երրորդը ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանն է՝ 1 մլրդ 254 մլն դրամ: Խաչատրյանների ընտանիքի մի քանի անդամներ են անցնում 9 դրվագ պարունակող խոշոր չարաշահումների քրեական գործով: Նշյալ գումարը վճարվել է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պատճառած վնասի հնարավոր փոխհատուցման ապահովման համար:

Գագիկ Խաչատրյանի, նրա որդիների և եղբորորդիների կարողությունները, կարելի է ասել, անհաշվելի են: Խաչատրյաններին են պատկանում «Յուքոմ» կապի օպերատորի գերակշիռ մասնաբաժինը, սննդի ներկրմամբ զբաղվող «Մեգա ֆուդ» և «Ապյերոն» ընկերությունները, ժամացույցների «Խրոնոգրաֆ» և «Թայմ» խանութները, «Սանտա ֆե» և «Պահեստ 33» ռեստորանն ու սրճարանը: Խաչատրյանները Երևանի կենտրոնում էլիտար բնակելի շենքեր են կառուցում: Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը 63,5 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն ունի նաև ԱՄՆ-ում: Այն, ըստ ԱՄՆ իշխանությունների, գնվել է Հայաստանից ուղարկված կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված միջոցներով: Հիշեցնենք, որ ամերիկյան արդարադատության պալատն այդ գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականունով հայտնի Արկադի Համբարձումյանը պետությանը վերադարձրել է 250 մլն դրամ: Համբարձումյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 հողամաս, 2 առանձնատուն և 1 հասարակական նշանակության շինություն, «BENTLEY MULSANNE 6.8L» և «LEXUS LX 5.7GAS» մակնիշների ավտոմեքենաներ: Մաշտոցի պողոտայում էլ արդեն մի քանի տարի է՝ շքեղ հյուրանոց է կառուցում։

Երևանի նախկին քաղաքապետ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, պարզվում է, ընդամենը 210 մլն դրամի վնաս է պատաճառել ու վերադարձրել պետությանը:

Նախարարական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով Գագիկ Բեգլարյանին հաջողվել էր Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատուն գնել, որի միայն կադաստրային արժեքը 400 մլն դրամ է: Այս թաղամասում առանձնատները միջինում վաճառվում են մի քանի միլիոն դոլարով: Իսկ ահա Բեգլարյանի կինը դոլարային միլիոնատեր է, նա ամուսնու՝ նախարարի պաշտոն զբաղեցնելու տարիներին շուրջ 4 մլն դոլար էր հայտարարագրել:

Հայաստանի նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր կոռուպցիոն ճանապարհներով միլիարդներ աշխատելու մեջ, պետությանը վերադարձրել է ընդամենը 170 մլն դրամ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի ընտրյալների թաղամասում մինչև այս տարվա մարտ ամիսը երկու առանձնատուն ուներ, որոնցից մեկը վաճառեց 5 մլն դոլարով:

Թալանվածը վերադարձնողների՝ Դատախազության փոխանցած ցուցակը եզրափակում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամաններով հայտնի նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Նրանք միասին պետությանը վերադարձրել են շուրջ 65 մլն դրամ:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների վերադարձրած գումարներն անհամեմատելի քիչ են թալանված գումարի իրական չափից՝ կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նրա խոսքով՝ այս չորս տարիների ընթացքում թալանվածը փոխհատուցողների ցուցակն ավելի ընդգրկուն պետք է լիներ:

Գլխավոր դատախազությունը Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ փոխանցել է նախկին իշխանության ներկայացուցիչներից ընդամենը 10 հոգու անուն, այնինչ մենք պարզաբանում էինք խնդրել շուրջ 50 նախկին պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց մասով: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց ընտանիքների անդամների, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Տարոն Մարգարյանի, Երվանդ Զախարյանի և այլ անձանց կողմից ենթադրյալ չարաշահումներով պատճառված վնասի վերականգնման մասին տեղեկություններ առկա չեն:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանին պատկանող չորս միլիարդ դոլարի և Սերժ Սարգսյանին ճամպրուկներով գումարներ տանելու հայտարարությունների ֆոնին, չորս տարի անց իրավապահները որևէ դեպք չեն բացահայտել: Նինա Կարապետյանցը նշում է՝ սա իրավապահների թերացումն է:

Այսպիսով, ստացվում է, որ պետությունից թալանված գումարները հեղափոխությունից չորս տարի անց, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր խոստացել, վերադարձվել են ոչ թե կոպեկ առ կոպեկ և ամբողջությամբ, այլ մասնակի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան