Բացառում եմ՝ հայեցողությամբ որևէ լրագրող զրկվի հավատարմագրումից․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումների նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական կառույցը պարզապես իր հայեցողությամբ կամ որևէ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի չի կարող զրկել հավատարմագրումից: Պատգամավորն այս մասին նշեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ո՞վ է որոշելու, թե որն է լրագրողի կողմից խախտումը, գուցե քաղաքական ենթատեքստով սուր հա՞րցը պետական կառույցի կողմից դիտարկվի որպես խախտում:

«Այս օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ: Որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի»,-ասաց նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը հիշեցրեց, թե ընդունված օրենքն ինչպես է աշխատելու. խախտումն արձանագրվելու է, պետական մարմինն այդ խախտման մասին նախազգուշացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե մեկ տարվա ընթացքում կրկին խախտում լինի նույն լրագրողի կողմից, և լրատվամիջոցը սեփական դիմումով չփոխարինի լրագրողին, ապա պետական մարմինն ինքը սեփական նախաձեռնությամբ կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ նրան այլ լրագրողով փոխարինելու հնարավորությամբ:

Հովհաննիսյանն այդ օրենքում չի տեսնում որևէ իրավունքի սահմանափակում և հայեցողության հնարավորություն: Նրա դիտարկմամբ՝ խոսքը աշխատանքային կանոնների պահպանման մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում: