Փաշինյա՞նն է որոշում Արցախը տալ-չտալ․ ընդդիմությունը թող Մոսկվայում ցույցեր անի՝ ռուսներն են անվտանգություն ապահովում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանի հետ

-Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպելու են սահմանազատման հանձնաժողովի անդամները: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ սահմանին և ոչ, օրինակ, Մոսկվայում, Բրյուսելում կամ Թբիլիսիում: Հայկական կողմից Մհեր Գրիգորյանն է գլխավորում հանձնաժողովը: Հայ պաշտոնյաների խոսքով՝ անհամաձայնություններ կային հանձնաժողովի հանդիպման վայրի, օրի հետ կապված: Սա ի՞նչ նրբերանգ է այս գործընթացում։

-Ինչո՞ւ սահմանին. կարծում եմ՝ մի քանի փաստարկ կա, առաջինը՝ սահմանին նման ներկայացվածությամբ պատվիրակությունը, այսինքն՝ երբ փոխվարչապետները հանդիպում են հայ-ադրբեջանական սահմանին, դա ինքնին որոշակի դեէսկալացիայի տարր է պարունակում (ի դեպ՝ նման հանդիպում շատ վաղուց չի եղել): Երկրորդ՝ ինչի հետ էր կապված այդ անորոշությունը՝ որտեղ կլիներ հանդիպումը, եթե չլիներ սահմանին, կարծում եմ՝ դա պայմանավորված է երկու զուգահեռ փաստարկների գոյությամբ: Բավականին հետաքրքիր փաստ է, որ գոյություն ունեն բանակցությունների առանձին բրյուսելյան հարթակ և մոսկովյան հարթակ, որոնք որևէ կերպ միմյանց չեն փոխլրացնում, չեն շարունակում, կարծես միմյանցից կտրված, առանձին իրականություններում գործող ձևաչափեր են:

-Խանգարո՞ւմ են իրար:

-Անխուսափելիորեն մենք գալու ենք ինչ-որ կետի, երբ խանգարելու են իրար, որովհետև սրանք երկու տարբեր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող հարթակներ են, որոնք գործում են զուգահեռ: Լավագույն տարբերակում սրանք կսկսեն տորբեդահարել, սառեցնել բանակցային գործընթացը։ Երկու հարթակներում էլ նմանատիպ որոշումներ են կայացվում և երկուսն էլ սպասարկելն անտրամաբանական է դառնում: Երկու հարթակների առկայությունը, անխոս, վնասում է բանակցային գործընթացը և սա ոչ միայն բանակցությունների սառեցման վտանգ է, այլ նաև էսկալացիայի: Սա շատ լուրջ մարտահրավեր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան