Վճռորոշ դիմակայություն է սկսվել․ ՌԴ-ում զոհաբերությունների ռիսկը մեծ է՝ ներիշխանական պայքարն արտացոլվում է ՀՀ-ում․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

Դուշանբեում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Վերջերս ռուսական ֆորմատը, այսպես ասած, անջատվեց արևմտյան ֆորմատից: Եվ Լավրովն այս հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան շահագրգիռ է, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու: Բայց ունենք Արևմուտքի և Ռուսաստանի հակադիր պատկեր՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ապագայի ժամկետների հետ կապված. եթե Արևմուտքը հենց այս շրջանում կոնֆլիկտի լուծման կողմնակից է, ապա Պուտինի խոսքով՝ տարիներ կանցնեն, ժողովուրդների միջև կենցաղային շփումներ կսկսվեն, և այդ ժամանակ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կլուծվի: Ձեր գնահատմամբ՝ ռուսական և արևմտյան ֆորմատները մրցակցո՞ւմ են, իրար խանգարո՞ւմ են, թե՞, այնուամենայնիվ, մի ընդհանուր լուծման կհանգեցնեն, որն ընդունելի կլինի թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար:

-Կարծում եմ՝ բոլորը միասին։ Այսինքն՝ կան հարցեր, որոնց շուրջ ընդհանուր մոտեցումներ կան, եթե նույնիսկ բարձրաձայնված չեն դրանք, և դրանց շուրջ չկա միասին աշխատանք, այդուհանդերձ, ընդհանուր եզրերով մոտեցումներ կան: Բնականաբար, մրցակցություն կա և անգամ դիմակայություն՝ դիրքային պայքարի, ռեգիոնալ ստատուս քվոյի իմաստով, և դա կա նաև շատ ավելի մեծ դիմակայության համատեքստում: Կան նաև այլ բաղադրիչներ, որոնք բխում են այս իրողություններից: Ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ Արևմուտքը, ի տարբերություն Ռւսաստանի, ուզում է արագ լուծել այս հարցը, որովհետև կարծում եմ՝ Արևմուտքը շատ լավ պատկերացնում է, որ ներկայում և տեսանելի ապագայում չկա այս հարցն արագ լուծելու տարբերակ: Արևմտյան ջանքերը ես դիտարկում եմ ընդամենը քաղաքական իրադարձությունները կառավարելու իրենց ռազմավարության շրջանակում, որը ենթադրում է կոնֆլիկտի այնպիսի կոնֆիգուրացիայի գծագրում, որն Արևմուտքին թույլ կտա քաղաքական կառավարման համատեքստում գերիշխող դիրք ունենալ: Լուծման հնարավորություն չկա, այլապես ավելի վաղուց լուծում տված կլինեին և Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումները հարմարեցված կլինեին, այսպիսի աղետալի պատերազմով այդ լուծմանը գալու կարիք չէր լինի։

Ռուսներն ասում են՝ եկեք Արցախի կարգավիճակի մասին չխոսենք, հետագայում կխոսենք, սա, թերևս, ունի հետևյալ երանգը. եթե կարգավիճակի հարցում որոշակիություն մտցվի, արձանագրվի, որ այն դիտարկվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, սա ռուսների համար ունի ռիսկեր, քանի որ ռուս խաղաղապահ մանդատի հարցը կարող է դուրս գալ Հայաստան-Ադրբեջան տիրույթից և մնալ միայն Ադրբեջանի տիրույթում, իսկ այստեղ Ռուսաստանը չունի գերակա ազդեցություն: Եվ Ռուսաստանին ոչ էլ պետք է կարգավիճակի ամրագրում Ադրբեջանի կազմից դուրս, քանի որ այդ դեպքում խնդիր կունենա Ադրբեջանի հետ: Այդ իմաստով Ռուսաստանը շահագրգռություններ չունի, որ կարգավիճակի հարցով ամրագրումներ լինեն… Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է․ հիմա կարգավիճակի հարցում հեռանկար չկա, եկեք մնացյալ հարաբերությունները կարգավորենք, ստեղծենք գործակցային միջավայր, հետո կարգավիճակի հարցին կանդրադառնանք, երբ հնարավորություն կլինի:

-Արևմուտքն է՞լ է դա ասում:

-Արևմտյան ռազմավարությունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտնի ելույթում: Արևմուտքը խնդիրը դիտարկում է հետևյալ կերպ․ Հայաստանը համաձայնում է կարգավիճակի ցածր նշաձողին, պրոցեսը զարգանում է այդ համատեքստում: Արևմուտքն այդ քայլի դիմաց խոստանում կամ երաշխավորում է Ադրբեջանի կառավարելի վարքագիծ, սադրանքների բացակայություն և այլն: Այստեղ ևս կան ռիսկեր Հայաստանի համար, դժվար է կանխատեսել՝ իրավիճակի որևէ փոփոխության պարագայում արդյո՞ք այդ նշաձողն ավելի չի ցածրանա և դա հավելյալ խնդիրներ չի բերի Հայաստանի համար: Բացի այդ, եթե որևէ կերպ ամրագրվի այդ ցածր նշաձողը, սա մեծ հարց կառաջացնի, թե ով կմնա Արցախում:

-Նշաձողի հարցում արդյո՞ք Ռուսաստանը և Արևմուտքը չունեն միակարծություն:

-Ո՛չ: Ռուսաստանն առաջարկում է թողնել կարգավիճակի հարցը և նշաձողը ո՛չ իջեցնել, ո՛չ բարձրացնել: Այսօր դե ֆակտո Արցախի միջանկյալ կարգավիճակ է՝ ՌԴ խաղաղապահ մանդատի ներքո: Դե յուրե որևէ կարգավիճակ արձանագրված չէ։ Ներկայում ռուսներն Արևմուտքի հետ մեծ պատերազմի մեջ են մտել միջազգային իրավունք ասվածի մեծ վերափոխումների համար, Ուկրաինան թատերաբեմ է, սա պատերազմ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և նաև Արցախի ու Կովկասի հարցերն են դիտարկվելու այդ պատերազմի համատեքստում: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի ներկայացրած մոտեցումները Հայաստանի համար ունեն ռիսկայնության բավականին մեծ աստիճան:

Հարցազույցն ամբողոջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան