ՌԴ-ն թուլանում է պատերազմում․ չի՛ երաշխավորի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնության կատարումը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է

-Պարո՛ն Նավասարդյան, արդեն 16-րդ օրն է՝ ընդդիմությունը շարունակում է իշխանության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Հետևելով ընթացքին՝ ի՞նչ դիտարկումներ ունեք, կարո՞ղ է ընդդիմությունն այս ճանապարհով հասնել իր նպատակին՝ իշխանության փոփոխության, ինչքանո՞վ են «մարտունակ» մեթոդները։

-Մեթոդները, երևի, այլընտրանք չունեն։ Այսինքն՝ ողջ մարդկության պատմության ընթացքում, եթե կայացած չեն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ հարթակները, ապա միակ արդյունավետ հարթակը փողոցն է։ Բայց փողոցն այն դեպքում է արդյունավետ, երբ զանգվածային բնույթ են ստանում այդ կարգի ցույցերը։ Եվ տեխնոլոգիաները՝ ինչպես դա դարձնել զանգվածային, նույնպես բոլորին հայտնի են և կիրառվում են, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ՝ ոչ։ Ընդդիմության մոտ, գոնե առայժմ, չի ստացվում հավաքել այն կրիտիկական զանգվածը, որը լուրջ փոփոխությունների բերի։ Իսկ կրիտիկական զանգվածն առաջին հերթին այս ընդդիմությանն անհրաժեշտ է, որպեսզի համոզեն կարևոր արտաքին խաղացողներին, որ իրենց լուրջ ընդունեն և աջակցեն այս կամ այն կերպ։ Դա մեր պատմության փողոցային պայքարի ընթացքում եղած նախադեպեր են։ Կարծում եմ՝ դեռևս համոզիչ չէ, և չեմ տեսնում, թե որն է այն ռեսուրսը, որի շնորհիվ այս ցույցերը կարող են ավելի զանգվածային դառնալ։

-Ղարաբաղի հարցն է քաղաքական օրակարգում և, այդուհանդերձ, 100․000-ավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ կրիտիկական զանգված չկա։ Այսինքն՝ փողոցում չի ստացվում մարդկանց այնպիսի թվաքանակ և այնպիսի ճնշում ապահովել, որ իշխանությունները սկսեն մտածել ընդդիմության պահանջների շուրջ, այն, ինչ 2018-ին տեղի ունեցավ։ Ինչո՞ւ կրիտիկական զանգված չի հավաքվում, որովհետև մարդիկ ավելի երկա՞ր են մտածում քաղաքական ուժերի լոզունգների շուրջ՝ հաշվի առնելով տարիների փորձը։

–Երևի հիմնական երկու պատճառ կա․ առաջինն այն է, որ մարդիկ այնքան էլ չեն վստահում այն հնարավոր լուծումներին, որ կարող է առաջարկել ընդդիմությունը, մանավանդ, որ հստակ ձևակերպված էլ չէ ընդդիմության առաջարկած լուծումը։ Եվ կա երկրորդը՝ դա հասարակության ընդհանուր հոգնածությունն է։ Փողոցային ակտիվության համար եռանդի, էներգիայի կուտակում պիտի տեղի ունենա, որը դեռ չի ստացվում ՀՀ-ում, երևի ժամանակ է պետք։ Մարդկանց մոտ չկա սոցիալական, քաղաքական ակտիվություն, ցանկություն՝ մասնակցելու գործընթացներին։ Մարդիկ այսօր ավելի շատ մտածում են՝ ինչպես հասնել խաղաղության, կայունության, որպեսզի ամեն մեկը տեսնի՝ ոնց է գլուխը պահում։ Սա է հիմնական հարցը։

-Բայց սեղանին դրված թեման կարևոր է, չէ՞, դա Ղարաբաղի հարցն է։

-Կարևոր է, բայց կա՛մ պետք է առաջարկվի այնպիսի օրակարգ, որը վստահություն կառաջացնի լայն զանգվածների մոտ, կա՛մ պետք է, որպեսզի մարդիկ իրենք այնքան ակտիվ լինեն, որ փորձեն իրենց մասնակցությամբ ազդել գործընթացների վրա։ Երկուսից մեկն է պետք, բայց ո՛չ առաջինն է երևում, ո՛չ էլ երկրորդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան