Հայաստանում 400 հազար դրամ ստացող ուսուցիչ կա՞. ատեստավորման ընձեռած հնարավորություններն ու ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որքա՞ն է իրականում բարձրանում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը․ այս հարցը վերջին օրերին տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել մանկավարժների շրջանում։

Կամավոր ատեստավորման արդյունքում 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար։ Կառավարության որոշման համաձայն՝ կախված արդյունքից՝ նախատեսվում է 30-50 տոկոս հավելավճար։ Նախորդ տարի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների 74 տոկոսը՝ 478 հոգի, մայիսի 1-ից արդեն կստանա հավելավճար։

«Փաստացի ստացվում է, որ որևէ ուսուցիչ, որի դրույքաչափը փոխվում է, արդեն իսկ ունի նվազագույնը 30 տոկոս հավելվաճար, որը 60 հազար դրամ է մեկ դրույքի պարագայում։ Հետևաբար, 1 դրույք զբաղվածությամբ ուսուցչի նվազագույն աշխատավարձը, կամավոր ատեստավորումը 70-79 տոկոս արդյունքով անցնելու պարագայում, կլինի 260 հազար դրամ»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Արդեն մի քանի օր է՝ բուռն կերպով քննարկվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ այս թեմայով ավելի վաղ Կառավարության նիստում արած հայտարարությունն այն մասին, որ ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 հազար դրամի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի տվյալներով՝ մինչ այս պահն այդպիսի ցուցանիշ արձանագրող դեռևս չի եղել։

«Այս պահի դրությամբ՝ Հայաստանում չկա գեթ մեկ ուսուցիչ, որը կստանա այդ 400 հազարը։ Չկա բարձր տարակարգ ունեցող և ատեստավորումը շատ բարձր ստացած ուսուցիչ։ Բայց, իհարկե, դա հնարավորություն է, և ենթադրում ենք, որ առաջիկայում կլինեն այդպիսիք։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ նախարարությունը մեծ կարևորություն է տալիս կամավոր ատեստավորմանը, մինչդեռ դասավանդման պրոցեսում միայն առարկայի իմացությունը չէ կարևորը, այլև մանկավարժական հմտությունը»,- շեշտում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Որոշ ուսուցիչներ, որոնք չեն անցել կամավոր ատեստավորում, այն համոզման են, որ գիտելիքներից բացի՝ պետք է գնահատվեն նաև ուսուցչի տարիների փորձը, դպրոցի տնօրինության, ուսուցիչների և աշակերտների կարծիքը։ Բացի այդ, հնչում են այլ դժգոհություններ ևս։

«Երբ ատեստավորման շրջանակում, օրինակ, աշխարհագրության թեստերում դրվում է տասը խնդիր՝ բարձրագույն մաթեմատիկայից, և աշխարհագրության ուսուցիչը դա չի լուծում ու զրկվում է բարձր աշխատավարձից, կարծում եմ՝ արդար չէ»,- ասում է թիվ 114 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարգարիտա Մխիթարյանը:

2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, 2023-ից սկսած՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան