Կալանավորված անձանց թվով ՀՀ-ն գրանցել է «շատ բարձր» ցուցանիշը, ազատազրկվածների մասով՝ «շատ ցածր»

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է քրեակատարողական հիմնարկների գերբնակեցմանը և այդ հարցի լուծման ուղիներին վերաբերող տարեկան զեկույցը։ Հայաստանը, ըստ զեկույցի, այս պահին բավականին բարենպաստ դիրքերում է:

2021թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 100,000 բնակչության հաշվով Հայաստանում ազատազրկված անձանց թիվը եվրոպական միջին ցուցանիշից «շատ ցածր» է: Այս ցուցանիշով Հայաստանը տեղ է գտել այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Հյուսիսային Իռլանդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան:

Ազատազրկված կանանց թվով ևս Հայաստանը «շատ ցածր» հորիզոնականում է: Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև օտարերկրացիների ազատազրկման տվյալներով: Փոխարենը «շատ բարձր» ցուցանիշ է գրանցվել կալանավորված այն անձանց թվով, որոնց վերաբերյալ դեռ չի կայացվել վերջնական դատական ակտ: Մասնավորապես, 2011 թ․-ի համեմատ 2021 թ․-ին այդ թիվը նվազել է 52%-ով, մինչդեռ, օրինակ, հարևան Թուրքիայում այդ թիվն աճել է 89,3%-ով, Սերբիայում՝ 1.5%-ով և այլն:

Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները նախատեսված են եղել ընդհանուր 5 346 մարդու համար, սակայն, փաստացի անազատության մեջ պահվել է 1 967 մարդ: Այլ կերպ ասած՝ ազատազրկման վայրերը բնակեցված են եղել 36.8%-ով: Սա եվրոպական երկրների համեմատ ցածր ցուցանիշ է: Օրինակ՝ Ադրբեջանում բանտերը զբաղեցված են 85,5%-ով, Վրաստանում՝ 79,2%-ով: Ֆրանսիայում, Հունաստանում ազատազրկման վայրերը գերբնակեցված են, ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 103.5% և 111,4%:

2021 թվականին Հայաստանում կատարված հանցագործությունների գերակշիռ մասն ուղղված է եղել սեփականության դեմ, ինչին հաջորդում է կյանքի ու առողջության դեմ կատարված հանցագործությունները,երրորդ տեղում հանրային առողջության դեմ ուղղված հանցագործություններն են։ Համեմատաբար մեծ թիվ են կազմում նաև սեռական բնույթի հանցագործությունները։

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ թեև վերջին տարիներին ազատազրկվածների թվի կայուն նվազումը ձեռքբերում կարելի է համարել, զուգահեռ դիտարկելով նաև պրոբացիայի ծառայության հուսադրող զարգացումը, այնուամենայնիվ, այստեղ անելիքներ դեռ շատ կան.

«ԽԿԿ-ն դրական է գնահատել մեր իշխանությունների որոշումը՝ փակել մի շարք հիմնարկներ, ինչը արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ «Կոշ»-ը և «Հրազդան»-ը։ Սակայն, «Նուբարաշեն»-ը և «Գորիս»-ը դեռ կան, որոնք, կարծես, մշտական խնդիր են դարձել։ Այս ՔԿՀ-ներում, թեև համակարգային գերբնակեցում չկա, սակայն «Նուբարաշեն»-ում խցային մակարդակում անձանց թիվը շարունակում է բարձր մնալ, այս խնդիրն իսպառ վերացած չէ։ Պետության քաղաքականությունը պիտի լինի պահպանել նվազած քանակը, զարգացնել պրոբացիայի ծառայությունը որպես ազատազրկման այլընտրանք ու վերացնել վատ պայմաններով հիմնարկները»,- նշեց Հարությունյանը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ազատազրկման ժամկետներին: 2021 թ․-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում գերակշռել են 5-10 տարի ժամկետով ազատազրկումները: 1053 դատապարտյալից 371-ը ազատազրկվել է 5-10 տարի ժամկետով, փոխարենը 1-3 տարի ժամկետով ազատազրկվել է 141 մարդ, իսկ մինչև 1 տարի ժամկետով՝ 12 մարդ: Գրեթե նույն պատկերն է Վրաստանում: Իսկ Ադրբեջանում գերակշռել են 3-5 տարի ժամկետով ազատազրկումները։

Ռոզա Վարդանյան