Նոր պատժամիջոցներ` ընդդեմ Ռուսաստանի, զենքերի մատակարարումներ` ի պաշտպանություն Ուկրաինայի

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Մոսկվան հերքում է ուկրաինական գրավված քաղաքներում խաղաղ բնակիչների դեմ իրականացված բռնությունների մասին մեղադրանքները: Սակայն ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին ապացույցներն ավելանում են: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սպիտակ տունը նույնպես վկայակոչել է այս վայրագությունները, երբ չորեքշաբթի օրը ներկայացրեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին նախագիծը: Նոր պատժամիջոցների տակ են հայտնվում Ռուսաստանի երկու խոշորագույն բանկերը՝ Սբերբանկը և Ալֆա բանկը, ինչպես նաև ռուսական խոշոր պետական ձեռնարկությունների մի ամբողջ ցանց: Արգելվում են Ռուսաստանում բոլոր նոր ներդրումները, եւ Ռուսաստանը զրկվում է ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող միջոցներով պարտքի վճարումներ կատարելու հնարավորությունից:

Պատժամիջոցներն ուղղված են նաև ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի և այլ ռուս պաշտոնյաների ընտանիքի անդամների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի:

«Ընդամենը մեկ տարում մեր պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը կկորցնի անցած տասնհինգ տարիներին ձեռք բերած տնտեսական եկեամուտները: Եվ քանի որ մենք Ռուսաստանին կտրել ենք այնպիսի տեխնոլոգիաների ներմուծումից, ինչպիսիք են կիսահաղորդիչներն ու գաղտնագրման անվտանգությունը և քվանտային տեխնոլոգիայի կարևոր բաղադրիչները, մենք գալիք մի քանի տարիների ընթացքում կխեղդենք Ռուսաստանի տնտեսական կարողությունները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Մեծ Բրիտանիան նույնպես հավանություն է տվել պատժամիջոցների նոր փաթեթին: Այս երկրի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է. «Ռուսական նավերի մուտքը մեր նավահանգիստներ, արգելվում է. ճնշումներ ենք բանեցնելու ավելի մեծաթիվ ռուսական բանկերի նկատմամբ, հետապնդելու ենք ռուսական արդյունաբերության այն ճյուղերը, որոնք լցնում են Պուտինի պատերազմական դրամապանակը»։

Եվրամիությունը նույնպես վերջնական տեսքի է բերում իր կողմից հաստատվող պատժամիջոցները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով, «Նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելքը’’ Նա ասել է նաեւ, թե նավթի ու նույնիսկ գազի վերաբերյալ միջոցներ նույնպես վաղ թե ուշ անհրաժեշտ կլինեն։

Չորեքշաբթի օրը ԵՄ-ը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր երեսունութ միլիարդ դոլարի էներգավճարներ է կատարել Ռուսաստանին, այն դեպքում, որ Ուկրաինային հատկացրել է միայն մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի ռազմական օգնություն:

Ռուսական ուժերի կողմից վայրագություններ գործելու մասին մեղադրանքները կարող են փոխել ՆԱՏՕ-ի հաշվարկը, ասում են փորձագետները:
Վերջին տեղեկությունների համաձայն, Չեխիան Ուկրաինա է ուղարկում խորհրդային ժամանակաշրջանի T-72 տիպի տանկեր և հետևակային մեքենաներ, ինչը Կիևին ստիպում է հավատալ, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամներից նույնպես կստանա ծանր սպառազինություն: