Գնում եք դեմարկացիա անելու մի երկրի հետ, որն էթնիկ զտո՞ւմ է իրականացնում Արցախում. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Առաջին՝ այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ։ Ինչպե՞ս է ստացվում, որ նույն ՀՀ այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում չորս ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ։ Ինչպե՞ս չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում։ Այսինքն՝ ՀՀ-ն դա չի պաշտպանում: Եթե դա լիներ սկզբունքային, դրույթ, պահանջ, չէր կարող դա չլինել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցություններին։

Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ մյուս հանգաման այն է, որ խոսվում է դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, մինչդեռ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում:

«Այսինքն՝ գնում ես դեմարկացիա-դելիմիտացիա անես մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ մինչև գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է իրականացնում Արցախում։ Չեմ հասկանում՝ այս իշխանություններն ինչ է չե՞ն նկատում, որ մի քանի օր առաջ մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։

Այդ պայմաններում ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում»,- նշեց Վարդևանյանը։

«Այս խայտառակ իրավիճակի այլընտարնքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ ներսում անհասկանալի վախեցնելու քաղաքականություն վարել, պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չի նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու ամեն ձև քեզ «կզած» պահես»։

Մյուս հանգամանքը, որն առանձնացրեց Վարդևանյանն, այն էր, որ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին ոչինչ նշված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: