Աբրահամյանների առանձնատան վրա կրկին կալանք է դրվել. գործով ԱԱԾ-ն է զբաղվում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործարքը, թե ինչպես է կալանքն առանձնատան վրայից հանվել և դրանից անմիջապես հետո վաճառվել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից ստացված հարցման պատասխանից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով իրեղեն ապացույցի՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Աբրահամյանի անվամբ գրանցված հողամասի պահպանությունը չապահովելու, առանց այդ կապակցությամբ դատարանի անհիմն որոշման բողոքարկման արդյունքներին սպասելու նշված հողամասի տնօրինման սահմանափակումը վերացնելու, դրանից անմիջապես հետո նշված գույքը իրացնելու հանգամանքների ստուգումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին»,-նշված է պատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով որոշում է կայացվել Աբրահամյաններին պատկանող առանձնատունն իրեղեն ապացույց ճանաչելու մասին և ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցներ այն պահպանելու նպատակով։ Ըստ էության՝ կրկին կալանք է դրվել առանձնատան վրա:

«Միաժամանակ, գրություն է ուղարկվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ գործարքներ կատարելու մասին դիմում ստանալու դեպքում մինչև գործարք կատարելը դրա մասին անհապաղ հայտնել վարույթն իրականացնող մարմնին: Միջոցներ են ձեռնարկվում հողամասի դիմաց վճարված գումարների նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միաժամանակ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից»- ասված է Factor.am-ին փոխանցված պատասխանում:

Նարեկ Կիրակոսյան