Զելենսկին մերժել է Դոնբասի և Ղրիմի վերադարձի ռազմական սցենարը. դա հազարավոր մարդկային կյանքեր կարժենա

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Դոնբասի և Ղրիմի օկուպացված տարածքների հարցը չպետք է կապել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու և երկրի այն տարածքներից, ուր ռուսական զորքերը մտել են փետրվարի 24-ից, դրանք դուրս բերելու բանակցային գործընթացի հետ: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է Censor.NET-ը։

Նա համոզմունք է հայտնել, որ հնարավոր չէ այդ բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծել և այդպիսով ավարտել պատերազմը ՌԴ-ի հետ։ Հատկապես, երբ Ուկրաինայի տարածքում են ռուսական տանկերը, այնտեղ են հասնում հրթիռները, երբ դժվարին իրավիճակ է արգելափակված քաղաքներում, ինչպես, օրինակ, Մարիուպոլում։

«Ռուսաստանն ունի Դոնբասի ի՛ր տեսլականը, իսկ Ուկրաինան՝ իր: Հետևաբար, ես ունեի մի պարզ առաջարկ: Կարծում եմ, որ մենք չենք կարողանա միանգամից բոլոր կետերի շուրջ համաձայնության գալ: Դա անհնար է, նույնիսկ եթե մենք բանակցություններ ունենանք»,- նշել է Զելենսկին:

Արձագանքելով բոլոր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելու կոչերին՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերի ամենահզոր խմբերից մեկը կռվում է Դոնբասում՝ Համատեղ ուժերի գործողության գոտում։

«Նրանք դիմագրավում են թշնամուն, որը շատ ավելի մեծաթիվ է։ Եվ եթե դուք հիմա նրանց հրամայեք գնալ հարձակման, դա կարժենա հազարավոր մարդկային կյանքեր: Մեր պետությանն ուժեղ բանակ է պետք, իսկ եթե մենք ուզում ենք կորցնել ամենահզոր, փորձառու մարդկանց, քանի որ «հիմա ուզում եմ», պետք է հասկանանք, որ նրանք (թշնամու ուժերը) կվերադառնան, և ոչ թե 2-3 տարուց, այլ հենց նույն ամսին։ Բոլոր զինվորականներն էլ գիտեն այդ մասին ու մտածում են»,- բացատրել է Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան