Ռուս խաղաղապահները պետք է նաև կրակեն. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Ստեղծված իրադրությունը հետաքննության կարիք ունի, պարզաբանման անհրաժեշտություն կա, թե ինչպես եղավ, որ ադրբեջանցիները հայտնվեցին այն տարածքում, որը գտնվում էր ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ»- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական զինուժը, շրջանցելով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը, հատել է ենթադրյալ սահմանը և որևէ խոչընդոտի չի հանդիպել:

«Այստեղ կարող են լինել մի քանի հանգամանքներ, առաջին՝ անհաղթահարելի ուժի ազդեցության գործոնը, երկրորդ՝ խաբկանքի գործոնը: Բացառում եմ, որ պայմանավորվածություն է եղել:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների զենք կիրառել-չկիրառելուն, այդ որոշումը կայացնում են իրենք, և եթե չեն կիրառել, ուրեմն դա իրենց որոշումն է եղել: Բայց կա մի կարևոր բան, որ իրենք պետք է ապահովեն՝ կլինի զենք կիրառելու, բանակցությունների, թե քաղաքական ճնշումների միջոցով, ադրբեջանական զինուժը պետք է հետ շպրտվի ելման դիրքեր:

Այս պահի դրությամբ բանակցություններ են գնում, արդյունքները քիչ են, արդյունքն այն է, որ թշնամու ագրեսիվ գործողությունները կասեցվել են, բայց դեռևս ելման դիրքեր չեն վերադարձել»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ կարողանում են անգամ երբեմն արհամարհել ռուս խաղաղապահների ներկայությունը: «Երբ որ ադրբեջանական կողմը սկսում է նոր մեթոդներ կիրառել և սանձարձակ վարք դրսևորել, սա պետք է ստիպի ռուս խաղաղապահներին՝ փոխել իրենց մարտավարությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: