Աշխատանքային խորհրդակցություն՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ

Լուրեր

19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիրը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մրցաշարի տեխնիկական, ինֆորմացիոն և մարկետինգային հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկվել են մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման և հեռարձակման հետ կապված հարցեր: Նշվել է՝ Կարապի լճի հարակից տարածքում ստեղծվելու է ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:

Քննարկմանը տեսակապով մասնակցել են նաև բռնցքամարտի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաների՝ մարկետինգի և մրցումների անցկացման բաժինների ներկայացուցիչները: Նրանք խոստացել են մշտական կապի մեջ լինել երևանյան մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների հետ ու քննարկել հուզող հարցերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդգծել են՝ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր նաև խորհրդակցություն է տեղի ունեցել՝ կապված Եվրոպայի առաջնության անցկացման հետ: Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են առաջնության անցկացման ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները:

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությունը բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ երեկ նաև այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ ըստ ժամանակացույցի:
Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ: