Քոչարյանն այս ընտրություններին փողը էլի մեջտեղ էր բերել․ մեկն էլ ասաց՝ «ջեբիս փողերն եմ ծախսել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գրոսմայստերի աստիճանի էին հասել․ հանցավոր անցյալ ունենք․ Վիգեն Խաչատրյան

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ երկու տարիներին ԿԸՀ-ի իրականացրած գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հարցեր ուղղեցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ անդրադառնալով ընտրական պրոցեսների վերաբերյալ խնդիրներին:

Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նախկինում անցկացված ընտրություններին՝ ընդգծելով. «90 թվականից սկսած՝ ընտրական համակարգում սկսվել են խախտումներ, աստիճանաբար ընտրակեղծիքների համակարգը կատարելագործվել է՝ լցոնում և այլն… Նախագահական թեկնածուներից մեկը՝ Արտաշես Գեղամյանը հարցազրույցներից մեկում ասաց. «Ընտրակեղծարարության գրոսմայստերը Ռոբերտ Սեդրակիչն է, որը սցենարներ է մշակում, իրականացնողը պաշտպանության նախարար Սերժ Ազատիչն է: Գեղամյանն անկեղծ էր: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գրոսմայստերի աստիճանի էին հասել բոլոր ոլորտներում»:

Խաչատրյանի խոսով՝ Քոչարյանն այս համապետական ընտրություններին փողը էլի մեջտեղ էր բերել. «Փողն էր աշխատում և շատ ճկուն ձևով՝ շտաբների քանակն էր շատ: Մեր պատգամավոր գործընկերներից մեկն  էլ ասաց՝ իմ ջեբի փողերն եմ ծախսել ընտրությունների ժամանակ: Բա սա հանցագործություն չէ՞: Մենք ունենք հանցավոր անցյալ և օրինականացման հաստատման նոր շրջան»:

Մանրամասները՝ տեսանյութում: