ԱԱԾ-ն պետք է համադրեր, հասկանայինք՝ քանի անձ ՀՀ-ում չի եղել և մասնակցել է ընտրություններին․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախորդ երկու տարիներին ԿԸՀ-ի իրականացրած գործունեության հաշվետվությունը, որից հետո պատգամավորները նրան հարցեր ուղղեցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ընտրական պրոցեսներին, նշեց, որ իր դիտարկմամբ՝ ընտրական պրոցեսները ժամանակի ընթացքում կատարելագործվել են, ռեֆորմներ են տեղի ունեցել Սահմանադրությունից մինչև դատական համակարգ և ԿԸՀ, այդուհանդերձ կան խնդիրներ:

«Վստահ եմ՝ մեր համաքաղաքացիներից շատերը համապետական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում հետևում էին գործի քննությանը, մեր ներկայացրած հիմնավորումներին, որոնք ոչ թե քաղաքական գնահատականներ էին, այլ իրավական հիմնավորումներ, և այստեղ գերակշռողը փաստական հանգամանքներն էին…

Հայաստանում բոլորը գիտեն մի բան. ընտրկական ցուցակները ուռճացված են: Այդ խնդիրը նախկինում էլ է եղել և պահպանվել է նաև 2018-ին ու 2021-ին: Մենք բոլորս հասկանում ենք՝ որքան մարդ է բնակվում Հայաստանում, նրանցից քանիսն ունեն ընտրելու իրավունք, բայց ցուցակներով այլ թիվ ենք տեսնում: Մենք բարձրաձայնում էինք այդ խնդիրը և լուծման բանալին էինք տալիս, ասում էինք՝ թող ԱԱԾ-ն ստուգի այդ 100 հազարից ավել մարդկանց տվյալները: ԱԱԾ-ն որևէ գործողություն չիրականացրեց:

Ընտրական գործընթացը վստահության խնդիր ունի, այդ խնդիրը կարելի էր լուծել, ԱԱԾ-ն պետք է համադրեր, հասկանայինք՝ քանի անձ ՀՀ-ում չի եղել և մասնակցել է ընտրություններին»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: