Արգիշտի Քյարամյանը պետք է մեզ հանդիպեր, բայց չի ընդունում․ ինքը շատ լավ տեղյակ է գործերից․ սևազգեստ մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
Բոլորը

Վարչապետի որոշմամբ 2019թ. աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն ուսումնասիրում էր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերը, որոնք տարիներ շարունակ հանգուցալուծում չէին ստացել: Դեռևս առարկայական ոչ մի արդյունք չի արձանագրվել:

«Խորհրդատվական եզրակացությունը տվել են, մենք խմբի աշխատանքից մենք գոհ ենք, արձանագրվել են խախտումները, հարցադրումներ են արվել քննիչներին, բայց դրանից հետո ոչինչ չի արվում: Մենք մտավախություն ունենք, և քննիչների աշխատելաոճից երևում է, որ միևնույն է ոչինչ էլ չեն անելու. սայլը տեղից չի շարժվում»,- այս մասին «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը՝ առկախված» թեմայով ասուլիսում նշեց ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի իրավահաջորդ Նանա Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ սևազգեստ մայրերը դիմել են Քննչական կոմիտե, և Արգիշտի Քյարամյանը պետք է հանդիպեր իրենց հետ, բայց չի ընդունում․ «Ինքը շատ լավ տեղյակ է գործերից, և խորհրդատվական եզրակացությունից, բայց ոչինչ չի արվում, անգործություն է տիրում այդ ոլորտում»:

Մանրամասները՝ տեսանյութում: