ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն գրանցվել
Քաղաքականություն
29.03.2022 | 16:04Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն գրանցվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, շարունակում է իրականացնել իր խնդիրները Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքի երկայնքով։
Նշվում է, որ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Ռուս խաղաղապահները նաև ուխտավորներին ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր։
Տաթև Ֆռանգյան