Արդար խաղաղությունը բոլոր կողմերի հաղթանակն է․ Էրդողանը դիմել է ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցներին

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Կրակի դադարեցումն ու խաղաղությունը համապատասխանում են Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դիմելով Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցներին, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բոլոր միջազգային հարթակներում ձգտում է արդարության՝ հաշվի առնելով ՌԴ-ի ու Ուկրաինայի շահերը, իրավունքներն ու դիրքորոշումները։

«Արդար խաղաղությունը բոլոր կողմերի հաղթանակն է, և շարունակվող բախումները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի: ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցությունները գտնվում են այն մակարդակում, երբ կոնկրետ արդյունքներ են հնարավոր։ Միջազգային հանրությունը Ստաբուլում հանդիպման մասնակիցներից ակնկալում է դրական որոշումներ»,-ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության օրակարգի առաջ մղման գործում։

Հավելենք, որ Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում ռուս-ուկրաինական բանակցություններ անցակացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի արդյունքում։

Էմմա Չոբանյան