Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ որևէ ոչ մի սցենարով Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք կասկած չունենք, որ Ուկրաինայում մեր հատուկ գործողության բոլոր նպատակները կիրականանան։  Ինչպես էլ զարգանան իրադարձությունները (Ուկրաինայում ), այնտեղ միջուկային զենք կիրառելու պատճառ չկա»,- ասել է նա։

«Ոչ ոք չի դիտարկում միջուկային զենք կիրառելու հարցը, անգամ՝ դրա գաղափարը», –  նշել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հերքել է լրագրողի այն պնդումը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, եթե երրորդ երկրները միջամտեն հակամարտությանը։

«Ես այդպես չեմ կարծում: Նա (նախագահը) զգուշացրել է, որ պետք չէ միջամտել: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա մենք միջոցներ և հնարավորություններ ունենք կանխելու դա և պատժելու նրանց, ովքեր կփորձեն»,- ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը, խոսելով Ռուսաստանի Դաշնության միջուկային դոկտրինի մասին,  ասել է, որ Ռուսաստանը «կարող է և կկիրառի միջուկային զենք միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի վերացնել Ռուսաստանի գոյության սպառնալիքը»։

 

Տաթև Ֆռանգյան