Ղրղզստանում ձերբակալել են Հրանտ Դինքի սպանության գործով ամբաստանյալներից մեկին և արտահանձնել Թուրքիային

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ահմեթ Իսկենդերը, որը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դերակատար է, ձերբակալվել է Ղրղզստանում ու արտահանձնվել Թուրքիա, գրում է Bianet-ը։

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ պարզվել է՝ Ահմեթ Իսկանդերը թաքցրել է Հրանտ Դինքի սպանության ժամանակ օգտագործված զենքը, գումար է տվել սպանությունն իրականացնողին և նրա հեռախոսն օգտագործել է որպես կապի միջոց սպանության համար։ Նա կալանավորվել է։

Հաղորդվում է, որ մեղադրյալը հայտնաբերվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Իսկենդերը Ղրղզստանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 2022 թվականի փետրվարի 26-ին։

Հավելենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին սպանված լրագրող Հրանտ Դինքի գործով դատավարության ընթացքում Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը 2012 թվականի հունվարի 17-ին վճռել էր, որ Ահմեթ Իսկենդերը, որը մյուս մեղադրյալների հետ միասին ձերբակալվել էր 2007 թվականի հունվարի 24-ին, պետք է դատապարտվի 12 տարի 6 ամիս ազատազրկման՝ «դիտավորյալ սպանությանն օժանդակելու» մեղադրանքով։

Դատարանի կոլեգիան ինը ամբաստանյալների վերաբերյալ որոշում է կայացրել 2019 թվականի հուլիսի 17-ին՝ վճռելով, որ յոթ ամբաստանյալներ պետք է պատժվեն։ Նրանցից Ահմեթ Իսկենդերը դատապարտվել է 1 տարի 10 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման։ Մինչ Ահմեթ Իսկենդերի ազատազրկման որոշումը կայացնելը պարզվել է, որ նա փախել է երկրից։

Էմմա Չոբանյան