Ալեն Սիմոնյանը հանդիպել է ղազախ գործընկերոջը և նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար եւ շնորհավորել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում փոխշահավետ եւ հեռանկարային համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Ղազախստանի Սենատի նախագահը երախտագիտությամբ կարեւորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու եւ դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Ալեն Սիմոնյանը տարածաշրջանի իրավիճակը բնութագրել է որպես խոր հումանիտար ճգնաժամ՝ հույս հայտնելով, որ Ղազախստանը՝ որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա:

Կողմերը կարեւորել են երկու պետությունների հարաբերություններում օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղազախստանում բնակվող 15 հազարից ավելի հայերի խնդիրներին: Ղազախստանի Սենատի նախագահը հավաստիացրել է, որ Ղազախստանում ապրող հայերն ամբողջությամբ ներգրավված են սոցիալ-մշակութային, տնտեսական եւ կրթական ասպարեզներում եւ օրինակելի համայնք են համարվում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ղազախ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: