Պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումներ Գեղարքունիքի մարզում

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Մարզերում շարունակվում են պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումները։ Հերթականը մարտի 24-ին էր՝ Գեղարքունիքի մարզում։

Գավառի բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսք ասաց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Նա նշեց, որ տարվա վերջին Գեղարքունիքի մարզում գործելու է պարեկային ծառայություն, իսկ մինչև ապրիլի 15-ը ոստիկանությունում ընդունվում են պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում ծառայության անցնելու դիմումներ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանների մասին խոսեց ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Մինասյանը։

Ուսանողները, համայնքների ղեկավարներն ու քաղաքացիներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության ներկայացուցիչներին։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ներկայացրին իրենց ծառայությունից մանրամասներ։ Ներկաները ծանոթացան նաև պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին ու սպառազինությանը։

Հաջորդ հանդիպումը Սևանում էր։ Բանախոսները ներկայացրին պարեկային ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, մարզում գործարկվելիք ստորաբաժանման գործառույթները, աշխատանքային պայմանները, դրույքաչափերը, պարեկներին տրամադրվող սոցիալական փաթեթները և այլն։ Պարեկները ներկայացրին մայրաքաղաքում ծառայության ընթացքում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։

Հիշեցնենք, որ տարվա վերջին պարեկային ծառայություն կգործի Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։