Ըստ Աղաջանյանի` ռուս խաղաղապահներին միջազգային առաքելությամբ փոխարինելու անհրաժեշտություն չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում: Մինչև այս պահը ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Այնուամենայինիվ սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունը իրենց պատասխանատվության գոտում գտնվող տարածքում: Եվ մենք կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները բոլոր կետերն իրականացնեն, այդ թվում՝ ռուս խաղաղապահների կողմից»,- ընդգծեց Աղաջանյանը:

«Ես ունեմ տպավորություն, որ մեր հանրության բավական լայն շերտերի մոտ կա այն մտայնությունը, այն գնահատականը, թե ադրբեջանական կողմը հետևողականորեն իրականացնում է սադրանքներ, և խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում: Այդ թվում՝ կան հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում։ Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածելու, բայց կարծում եմ, որ սա ևս մեկ խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից՝ կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր, լարվածությունը կնվազի։ Եվ կարծում եմ՝ դրա արդյունքում մեր հանրության ընկալումները կփոխվեն, և նշածս կասկածները կփարատվեն»,- հավելեց Աղաջանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված պայմաններում չպե՞տք է անվտանգության այլընտրանքային տարբերակների հարցը քննարկել, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ չի կարծում, թե այս ոլորտում ռուս գործընկերների հետ հարաբերություններն ու համագործակցությունը սպառված են։

Մանրամասները՝ տեսանյութում: