Փառուխի դիրքերը ռուսական կողմի առաջարկով մեկ շաբաթ առաջ հետ էինք քաշել. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Որքանով ես տեղեկացված եմ, մինչ էդ ռուսական կողմը դիմել էր Արցախի ՊԲ-ին, որ էդ պոստերը հանեին, որ իմաստ չունի այդտեղ պոստ պահելու, երկու կողմն էլ հանում են պոստերը, բայց պարզվեց, որ հետո արդբեջանցիները եկել են, էդտեղ նստել: Ռուսական կողմն այնտեղ չի եղել, հիմա ռուսական կողմը գնացել է, որ էդ հարցերը կարգավորի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանում առաջացած կոնֆլիկտին:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության՝ մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:

Ըստ Բաբայանի տեղեկատվության` հայկական և ադրբեջանական կողմերի միջև մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական կողմի առաջարիկով պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հատվածից հանել դիրքերը՝ թողնելով այն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ բնագծեր չենք ունեցել:

«Պետք է պահանջել, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով են էդ դիրքերը հանել: Պետք է ստիպել ռուսական կողմին, որ հետ տաn էդ դիրքերը»,- ընդգծեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: