Բայդենը մեկնում է Լեհաստան՝ հաջակցություն Ուկրաինայի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը մեկնում է Լեհաստան՝ փորձելով աջակցություն ցույց տալ Ուկրաինային, որն ավելի քան մեկ ամիս դիմադրում է ռուսական ագրեսիային։

Որպես առաջին գծի պետություն՝ Լեհաստանը առանցքային դեր է խաղում Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում, որն ակտիվորեն դիմադրում է ռուսական ռազմական գործողություններին, գրում է VOA-ն։

Բայդենը կժամանի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցությունների Բրյուսելում ՆԱՏՕ-ի ու «Մեծ յոթնյակի» արտահերթ գագաթնաժողովից հետո, որի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել Ուկրաինային աջակցությունը իր համար դժվարին պահին։

Հինգշաբթի օրը եվրոպացի առաջնորդները միասնություն դրսևորեցին Վաշինգտոնի հետ ուկրաինական պատերազմի հարցում. Լոնդոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն որոշեց ավելացնել իր զորքերի թիվը Արևելյան Եվրոպայում: Սա հենց այն որոշումն է, ինչին փորձում էր հասնել նախագահ Բայդենը Բրյուսելի գագաթնաժողովում։

Հինգշաբթի օրը կայացած փակ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ կոչ է արել օգնություն ցուցաբերել Ուկրաինային և ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևը։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը առայժմ ձեռնպահ է մնում Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելուց՝ չցանկանալով դառնալ հակամարտության անմիջական մասնակիցներից մեկը։