Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ Զախարովա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումների մասին հարցին։

«Համապատասխան աշխատանք է տարվում Արտաքին գործերի, Պաշտպանության, Էներգետիկայի նախարարությունների, Գազպրոմի գծով: Եվս մեկ անգամ ասում եմ՝ իրավիճակն առանց այն էլ լարված է, բարդ է, այն չպետք է խորացվի երկու կողմերի գործողություններով»,- ասել է Զախարովան։

Ասկերանի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումների մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ իրավիճակի գնահատականը պետք է տան տեղում գտնվող խաղաղապահ ուժերը:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտակայքում։

Տաթև Ֆռանգյան