Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել գոյաբանական սպառնալիքի դեպքում․ Պեսկով

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն  հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որոնք են պատճառները, երբ կարելի է միջուկային զենք օգտագործել․ այսինքն՝ եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,-ասել է նա։ Ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, հայեցակարգի տեքստում այլ պատճառներ նշված չեն։

CNN-ի այն հարցին, թե ինչի է հասել Պուտինը Ուկրաինայում , Պեսկովը պատասխանել է․ «Դեռևս ոչ, նա դեռևս չի հասել»։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ակնարկել էր միջուկային զենքի կիրառման մասին այն երկրների դեմ, որոնք նա տեսնում է որպես սպառնալիք Ռուսաստանի համար: Դեռևս փետրվարին ՌԴ նախագահը հեռուստատեսային ուղերձում ասել էր. «Անկախ նրանից, թե ով կփորձի կանգնել մեր ճանապարհին կամ առավել ևս սպառնալիքներ ստեղծի մեր երկրի և մեր ժողովրդի համար, նրանք պետք է իմանան, որ Ռուսաստանը անմիջապես կպատասխանի, և դրա հետևանքները կլինեն այնպիսին, ինչպիսին երբեք չեն տեսել իրենց ողջ պատմության ընթացքում»: