Անհետ կորածների ընտանիքներ կան՝ վարկ են վերցրել, որ որոնողական աշխատանքներ կատարեն․ ՀՔԱՎ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ՀՔԱՎ ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեցին «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» թեմայով զեկույցը:

«Հոկտեմբերի 5-ից սկսեցինք տեղեկություններ ստանալ, տեղեկություններ ստացել ենք ավելի քան 1000 քաղաքացիներից՝ մոտ 700 անհետ կորածների վերաբերյալ: Մեր ստացած տեղեկատվությամբ կիսվել ենք նաև ՊՆ ներկայացուցիչների հետ:

Հետագայում այդ 700 անհետ կործաներից ոմանք գտնվել են ողջ, ոմանք՝ զոհվածների ցուցակում, ոմանց մարմինն է հայտնաբերվել: Մինչ այսօր տեղեկություններ ունենք 200 անհետ կորածների վերաբերյալ, հնարավորություն ենք ունեցել հանդիպել 104-ի ընտանիքների հետ, հարցազրույցներ են իրականացվել դեմ առ դեմ, անմիջական զրույցի միջոցով: Հարցազրուցավարների խմբում ներառել ենք իրավաբաններ, շատ ընտանիքների տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն»,- այս մասին նշեց ՀՔԱՎ ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը:

Նա նշեց, որ պետական մարմիների կողմից տեղեկատվություն ստանալու ճանապարհին խնդիրներ են առաջացել. «Տեղեկատվության տրամադրումը շատ վատ մակարակի վրա է գտնվել թե՛ պատերազմական օրերին, թե՛ հետպատերազմական շրջանում:

Անհետ կորած անձանց թվի մասին տեղեկություն ստանալու համար դիմել ենք ՊՆ և վարչապետի աշխատակազմ, ստացել ենք գրություն, որ դա պետական գաղտնիք է համարվում: Անհետ կորած անձանց մասին չկա մեկ միասնական տեղեկատվական բազա… Անհետ կորածների ընտանիքներ կան՝ վարկ են վերցրել, որ որոնողական աշխատանքներ կատարեն:

Մանրամասները՝ տեսանյութում: