Առատ ձյան տեղումների պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առատ ձյան տեղումների պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սմ-ի:

Ստեփանակերտ-Շոշ – Կարմիր շուկա ճանապարհը և Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածներում` դժվարանցանելի են։ Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 1 մետր։ Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80սմ-ից հասնում է մինչև 1 մետրի։

Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն: