Ինչ է սպասվում մեզ՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին. ԿԲ նախագահը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«2020 թվականի դեկտեմբերն, երբ Հայաստանում գնաճը 1.6 տոկոս էր, Կենտրոնական բանկը հրապարակեց իր կանխատեսումն առ այն, որ մեզ սպասվում է բավականին ծանր տարի գնաճի առումով: Ու հենց այդ հանդիպումից հետո, չնայած գնաճի բավականին ցածր մակարդակին, փաստացի տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով բարձրացավ, որին հաջորդեցին տարվա ընթացքում հետևողական բարձրացումները, որովհետև մենք ունեինք արտաքինից ներմուծվող գնաճ, ունեինք նաև ներքին որոշակի պահանջարկով պայմանավորված գնաճ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ իրենց որոշումները խելամիտ էին և ժամանակին:

Նա ընդգծեց, որ նոյեմբեր ամսվա պիկին հասնելուց հետո, երբ գնաճը 9.6 տոկոս էր, դեկտեմբերին ունեցանք 7.7, հունվարին՝ 7.1, փետրվարին՝ 6.5 տոկոս գնաճ: «Մենք, ըստ էության, աշխարհի այն բացառիկ երկրներից էինք, որտեղ գնաճի հետագիծը նվազող է և ոչ թե աճող: Այսօր ԱՄՆ-ում գնաճը 7 տոկոսից բարձր է»,- դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ կանխատեսումները նորից աճի ուղղությամբ են. «ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրեց 1.25 տոկոսով: Այսօր եթե ՀՀ-ն գնա միջազգային շուկա և թողարկի եվրոպարտատոմսեր, դրանց եկամտաբերությունը կլինի 8 տոկոսից ավելի՝ դոլարով արտահայտված:

Պատերազմից 2 ամիս հետո գնալ և միջազգային ինվեստորներին համոզել, որ Հայաստանում 750 մլն-ի ներդրում արվի եվրոպարտատոմսերի տեսքով, ինձ թվում է՝ ճիշտ քաղաքականություն էր, որի հիմքում միակ պատմությունը, որ ներկայացվել է մեր արտաքին ներդրողներին, մակրոտնտեսական կայունությունն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում: