Ուկրաինական պատերազմը Թուրքիային արդեն իսկ 35-40 մլրդ դոլար է արժեցել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինայում պատերազմն արդեն իսկ Թուրքիայի տնտեսությանն արժեցել է 35-40 մլրդ դոլար։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ ներկայացնելով Թուրքիայի խոշորագույն ընկերությունները ներկայացնող բիզնես խմբի տվյալները։

Նավթի մեկ բարելի գնի յուրաքանչյուր 10 դոլար աճը Թուրքիային արժենում է մոտ 5 միլիարդ դոլար։ Այս մասին ասել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի (TÜSİAD) ղեկավար Սիմոնե Կասլովսկին:
Ըստ նրա՝ սպասվում է, որ Թուրքիայի ընթացիկ դեֆիցիտը կմեծանա, իսկ ներդրումները տնտեսությունում կդանդաղեն։ Կասլովսկին մատնանշել է, որ հունվարին և փետրվարին՝ նախքան պատերազմի սկսվելը, առևտրային դեֆիցիտը կազմել է 18 միլիարդ դոլար:

«Եթե մենք հաշվի առնենք պատերազմի արժեքը էներգիայի և ապրանքների, արտահանման դանդաղեցման և զբոսաշրջության ավելի քիչ եկամուտների առումով, ապա 2022-ին մենք ստիպված կլինենք գործ ունենալ ընթացիկ հաշվի շատ ավելի մեծ դեֆիցիտի հետ, քան 2021-ին»,- ասել է նա։

Կասլովսկին նաև նշել է, որ գնաճը, որը փետրվարին հասել է տարեկան 54,4 տոկոսի, հազիվ թե նվազի մոտ 60 տոկոսի մակարդակից:

«Ներկայում մենք հաշվարկում ենք ներդրումների դանդաղում։ Վտանգ կա, որ այս տարի մենք չենք կարողանա հասնել աճի մեր ուզած ցուցանիշին։

Երկարաժամկետ հեռանկարում գնաճը շատ բարձր է և տնային տնտեսությունների բարեկեցության կորուստը՝ անվերահսկելի»,- ասել է նա։
Էմմա Չոբանյան