Պատերազմից ՌԴ-ն ծանր վիրավորված դուրս կգա․ հոյակապ շանս է, որ ՀՀ-ն թակարդից ազատվի․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն է

-Տիկի՛ն Գևորգյան, ՀՀ-ի հետ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում գտնվող և ռազմավարական դաշնակից համարվող ՌԴ-ի նկատմամբ խստագույն միջազգային պատժամիջոցներ են հայտարարվում։ Այդ ցանկում են հայտնվել անգամ ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, որոնց հետ ՀՀ-ն է աշխատում։ Որո՞նք են այս ամենի հետևանքները նաև մեզ համար։ ՀՀ որոշ քաղաքական խաղացողներ մանիպուլացնում են արտաքին կապերի դիվերսիֆիկացիայի հարցը, որ եթե ՌԴ-ն չէ ՀՀ-ի դաշնակիցը, ապա թուրքական վիլայեթի կվերածվենք, և անտեսվում են այլընտրանքները, օրինակ՝ ԱՄՆ-ի հետ գործակցության։ Որո՞նք են ՀՀ-ի հնարավորություններն այս իրավիճակում։

-Անդրադառնամ Ձեր մեջբերած այն փաստարկին, որ եթե ՀՀ-ն ՌԴ-ի մարզ չէ, ուրեմն՝ կդառնա թուրքական վիլայեթ։ Այս պնդումն անող փորձագետները, քաղաքական գործիչներն անկեղծ են։ Եվ իսկապես, այն քաղաքականությունը, որ տարել է Հայաստանը, հիմնված է եղել բացառապես մեկ մոդելի վրա՝ ունենալ արտաքին տեր, և եթե այս տերը թուլանում է, ի վիճակի չէ պահել ՀՀ-ն, կամ եթե կա դիվերսիֆիկացիայի հարց, եթե անգամ ՌԴ-ն չի թուլանում, այլ ճնշումներն ուրիշ կողմերից ուժեղանում են, ուրեմն՝ նման տրամաբանություն ունեցող քաղաքական գործիչը, այո՛, սկսում է փնտրել այլ տիրոջ։ Եվ քանի որ բացառվում է Արևմուտքի հետ որևէ լուրջ հարաբերություն, ապա նայում են ռեգիոնալ կոնտեքստին։ Հետևաբար՝ գտնում են, որ թուրքական վիլայեթ դառնալն այնքան էլ լավ չէ, ավելի լավ է լինել ՌԴ-ի հետ։ Ահա, թե որտեղից է գալիս այդ տրամաբանությունը։ 

Սա ապապետական տրամաբանություն է, որն իշխել է ՀՀ-ում վերին 30 տարում։ Եվ հետևաբար՝ ՌԴ-ի թուլացումը կնշանակի, որ ՀՀ-ն կդիտվի իբրև ՌԴ-ի մի մաս, և ուրեմն՝ որպես ՌԴ-ի մի մաս այն պետք է կրի պատասխանատվություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանն օգտագործում է այդ քարտը՝ ՀՀ-ն ներկայացնելով որպես պուտինյան ագրեսոր երկրի դաշնակից։ ՀՀ-ն լուռ է այս առումով՝ քայլերի տեսքով առանձնապես լուրջ բան չի նշմարվում։ Ես չեմ տեսնում տարբերակ, որ ՌԴ-ն ուժեղանա, ո՛չ, հակառակը՝ ՌԴ-ն լինելու է շատ վիրավոր, որը ծանր կորուսներ է կրելու, և որը կփորձի պահել իր կարողացածը։ Այս դեպքում՝ ՀՀ-ն այն կտորներից մեկն է, որ կփորձի նա պահել։ Ես չեմ տեսնում այն տարբերակը, որ ՌԴ-ն հաղթանակած դուրս գա։

-Իսկ ինչպե՞ս չմնալ այդ փլատակների տակ, ի՞նչ ունի ՀՀ-ն անելու՝ պրոակտիվ դիվանագիտություն վարելով։ Մեզ համար, թերևս, ամենակարևոր հարցը դա պիտի լինի։

-Ես դա էի ուզում ասել։ ՀՀ վերնախավի, նաև Սփյուռքի հիմնական խնդիրը իրենց քաղաքականությունն ըստ Ռուսաստանի հարաբերությունների դասավորելն է՝ անընդհատ այդ շահերը հաշվի առնելով։ Ըստ այդ տեսակետը կրողների՝ ՀՀ-ն, որպես քաղաքական միավոր, չունի ինքնություն։ Այսինքն՝ այդ արձագանքը ռուսական արձագանք է, իսկ ինքնությունը՝ քվազի ինքնություն է։ Հայաստանը կարո՛ղ է դուրս գալ այս վիճակից։ Բայց դրա համար․․․ օրինակ՝ ֆինանսական շուկաները չեն սիրում պրոպագանդա։ Այլ ֆինանսական շուկաներին անհրաժեշտ է ճիշտ ինֆորմացիա, որ ճիշտ գործարք կատարվի։ Նույնը վերաբերվում է հայ քաղաքական գործիչներին։ Հայաստանին պետք է ոչ թե պրոպագանդա, այլ ճիշտ ինֆորմացիա՝ ճիշտ գործարք կատարելու և հետագա քայլերը՝ ճիշտ ստրատեգիան հասկանալու համար։ Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն այս ճգնաժամից դուրս է գալու վիրավոր և թուլացած։ 

Պետք է հասկանալ, թե այդ երկիրը որ ուղղությամբ է շարժվելու։ Ամեն դեպքում՝ Թուրքիան ունի դժվար հարաբերություններ Արևմուտքի հետ, և ուղիղ հենց Արևմուտքի հետ պետք է ՀՀ-ն աշխատի։ Երբ ասում ենք Արևմուտք՝ Ֆրանսիան նկատի չունենք, այլ ԱՄՆ-ն նկատի ունենք։ ՀՀ-ն պետք է փորձի հասկանալ, թե որն է իր անկախ դերը տարածաշրջանում։ Երբ ՀՀ-ն կարողանա գոնե իր փոքրիկ հայտը ներկայացնել՝ իբրև անկախ պետություն, սա կլինի զսպաշապիկ թե՛ Ադրբեջանի, և թե՛ հատկապես Թուրքիայի համար։ Իսկ այն, ինչ հիմա անում է Հայաստանը, դրանք արձագանք են արտաքին ճնշումներին՝ թուրքական, ադրբեջանական, ռուսական։ ՀՀ-ն իրեն դրել է թակարդի մեջ, որից մանավանդ հիմա՝ կան հոյակապ հնարավորություններ դուրս գալու։ Սա չի նշանակում պատերազմ հայտարարել կամ ընդդիմանալ ՌԴ-ին, ո՛չ, ՀՀ-ն չունի ՌԴ-ի հետ որևէ կոնֆլիկտ, ՀՀ-ն չունի սահման ՌԴ-ի հետ, որևէ ուղղակի խնդիր ՌԴ-ի հետ ՀՀ-ն չունի։ Ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Բալթյան երկրների, Ղազախստանի՝ ՀՀ-ն բավականին շահավետ վիճակում է։ Խնդիրը քաղաքական վերնախավի մտածողության մեջ է և այն մտայնության, որ ՀՀ-ն ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան