Գլոբալ կռվից, ցնցումից ՀՀ-ի հեռու մնալն ամենացանկալին է․ բախումներից ամենաշատը տուժում են փոքր պետությունները․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Արդեն հինգերորդ օրն է՝ Ուկրաինայի դեմ ՌԴ նախագահի սկսած պատերազմն է ընթանում, արյունալի մարտեր են, հազարավոր զոհեր, վիրավորներ կան։ Պարո՛ն Եղոյան, Հայաստանն այս պատերազմում չեզո՞ք է, թե՞ ոչ:

-Հայաստանին ձեռնտու է խաղաղությունը, ընդհանրապես, բոլոր փոքր երկրներին ձեռնտու է խաղաղությունը. Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ձեռնտու է հեռու մնալ խոշոր ցնցումներից, սա տարրական բան է, որ մեր պատմությունից մենք պետք է լավ սերտած լինենք: Մենք արդեն քանի հազար տարի է, ինչ խոշոր տերությունների սահմանային գոտիներում, քաղաքակրթությունների խաչմերուկում ենք գտնվում, և դրանից ինչպես շահել ենք, այնպես էլ, միգուցե, ավելի շատ տուժել ենք, որովհետև խոշոր երկրների բախման կիզակետում սովորաբար փոքրերը տուժում են: Եթե մեզանից անգամ չնչին բան կախված լինի, մեր քայլերը պետք է միտված լինեն իրավիճակի հանդարտեցմանը, ոչ թե սրմանը:

-Այդ պարագայում ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն չարեց, կողմերին չառաջարկեց Երևանը դարձնել բանակցությունների հարթակ: Ես հետևում էի ուկրաինացի պաշտոնյաներին, նրանց կարծիքով՝ Բելառուսը չի կարող չեզոք լինել, որովհետև այնտեղից հրթիռներ են ընկնում Ուկրաինայի վրա:

-Դուք երեկվա դեպքերի մասին եք պատմում, մենք այդ իրադարձությունների մեջ ենք, Ձեր ասածից հետո շատ բան փոխվեց։ Սկզբից ասացին, որ չեն գնում, հետո, որ գնում են, և եթե բանակցում են, պիտի սպասել արդյունքին: Այսինքն՝ այնպես չէ, որ խոսում ենք մի շաբաթ առաջվա իրադարձության մասին, դա ժամեր առաջ է տեղի ունեցել:

-Գոնե կողմերին ուղղված հաշտության, խաղաղության կոչեր չհնչեցին, դա նշանակում է, որ Հայաստանը կո՞ղմ է:

-Մի՛ շտապեք, դեռ նոր է ամեն ինչ սկսվել, և լավ կլինի, որ ինչքան արագ սկսվել է, այնքան էլ շուտ ավարտվի:

-Իսկ ինչո՞ւ մենք չեզոքություն չպահպանեցինք Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի վերաբերյալ քվեարկության ժամանակ, իսկ Ադրբեջանը, որն օրերս ռազմական դաշինք կնքեց Մոսկվայի հետ, ընդհանրապես չմասնակցեց, Թուրքիան ձեռնպահ էր. ինչո՞ւ դառնալ միակ պետությունը, որը, փաստորեն, ագրեսիա իրականացրած պետության կողքին է:

-Մի կողմ թողնելով Ձեր գնահատականը՝ նշեմ, որ Եվրոպայի խորհուրդը խոսելու հարթակ է, դա ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդն է, որը պետք է բանաձև ընդունի, ո՛չ ԵԱՀԿ ձևաչափով մանդատ ունեցող կառույց։ ԵԽ-ն ավելի շատ կարծիքներ փոխանակելու, հարաբերություններ պարզելու հարթակ է:

-Բայց ԵԽ-ին անդամակցելիս պետությունները պարտավորություններ են վերցնում, չէ՞, և եթե խախտում են, ուրեմն պատժամիջոցներ պետք է կիրառվեն:

-Դա այն պետությունների կարծիքով, որոնք նախաձեռնել էին դա, իսկ մեր կարծիքով, ինչպես տեսաք, այդպես չէ… Ցանկացած խնդիր, ինչքան էլ ծանր է, եթե դրա մասին չխոսես, այնքան ավելի բարդ ու երկարատև կլուծվի:

-Մեր քվերակությունն ի՞նչ որոշեց, պարո՛ն Եղոյան:

-Քվեարկությունն արտահայտում է կարծիք, բացի ինչ-որ բան որոշելուց՝ քվեարկությունն արտահայտում է դիրքորոշում և լուծում բազմաթիվ այլ հարցեր՝ քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի։ Մեր քվեարկությունը տվեց այդ բոլոր հարցերի պատասխանը:

-Բայց այն ժամանակ, որ մեր ռազմագերիների հարցն օրակարգ մտցնելու հարցն էր քննարկվում, Ռուսաստանը դեմ էր, կամ վերջերս ԵԽԽՎ-ում ՀՀ-ի ժողովրդավարացման մասին բանաձևին ձեռնպահ քվեարկեցին։ Այսինքն՝ մենք աջակցում ենք ՌԴ-ին, այսպես ասած, սևերես ենք լինում միջազգային գործընկերների առաջ, իսկ իրենց կողմից նմանատիպ վերաբերմունք չենք տեսնում, էլ չասեմ, թե պատերազմում ինչ աջակցություն ստացանք:

-Եթե միջազգային հարաբերությունները կարգավորվեին բակային, միջանձնային հարաբերությունների տրամաբանությամբ, գուցե՝ Ձեր ասածը ճիշտ կլիներ: Միջազգային հարաբերություններում չեն գրանցում՝ ով երբ ինչ է արել ու սպասում հարմար առիթի՝ նույն ձևով պատասխանելու, չնայած այդպես էլ է լինում երբեմն՝ որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում, բայց, որպես կանոն, միջազգային հարաբերություններում ամեն պետություն ելնում է իր շահից՝ այդ պահի հարցի վերաբերյալ, ոչ թե մեկ տարվա, մեկ շաբաթվա կամ նույնիսկ մեկ ժամ առաջվա կամ զուգահեռ կայացվող այլ որոշման վերաբերյալ:

-Խնդիրն այն է, որ միակողմանի է, մենք այդ դրական վերաբերմունքը չենք ստանում, երբ որ մեր խնդիրներն են միջազգային ասպարեզում բարձրացվում:

-Տեղ կա՝ ստանում ենք: Անպայման չէ, որ դա բանաձևերին դեմ կամ կողմ քվեարկելով լինի, հայ-ռուսական հարաբերությունները մենակ ԵԽ-ո՞ւմ են, մենք ուրիշ շփվելու, խոսելու, անելու թեմաներ չունե՞նք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան