ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել են նոր օրենսդրական նախագծերն ու «EU4Sevan» ծրագրի աշխատանքները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը՝ նորընտիր նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գլխավորությամբ, ս.թ. փետրվարի 25-ին անցկացրել է հերթական նիստը: Բարդուխ Գաբրիելյանն այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Արտաշես Միրզոյանը:

Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝

– Սևանա լճի էկոլոգիական խնդիրների գիտական մոտեցումները: 2022 թ-ին կայանալիք կլոր սեղանրի կազմակերչպական աշխատանքների քննարկում;
– EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ պարբերական թարմացումներ, համագործակցության խթանում;
– ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների քննարկում;
– քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող «Սևան» ազգային պարկի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում մեկ հարկանի 6 շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը Ռուբեն Հարությունյանը նշեց Հայաստանում ջրերի կենսաբանական մոնիթորինգի անցկացման անհրաժեշտության մասին: ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը համաձայնեց այդ տեսակետի հետ. «Հայաստանում կենսաբանական մոնիթորինգ իրականացվում է միայն Սևանա լճում՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, որն ունի 100 տարվա տվյալներ: Մնացած վայրերում իրականացվում է միայն ֆիզիկաքիմիական մոնիթորինգ, բայց օրգանիզմների մոնիթորինգ չի արվում»:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց տվյալների շտեմարանի ստեղծման հարցը: «Մեր ինստիտուտը կապահովի հարթակ, որտեղ կարելի է իրականացնել Սևանա լճի վերաբերյալ տվյալների պահպանումն ու մշակումը», – ասաց նա:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց «EU4Sevan» ծրագրի բաղադրիչները և 2021 թ-ին իրականացված աշխատանքները:

Սևանա լճին առնչվող նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերը որոշվեց քննարկել ավելի մանրամասնորեն, որից հետո հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկություններն ու եզրակացությունները»,- ասված է հաղորդագրությունում։