Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ են տրվել այն հեղինակներին, որոնք հետաքրքիր և արժեքավոր գրքեր են հրատարակել 2024 թվականին․ հայտնում են միությունից։

Դ. Դեմիրճյանի անվան մրցանակները (արձակ) տրվել են Ալիս Հովհաննիսյանին՝ «Աղանդերի դարը և հետոն» և Շանթ Մկրտչյանին՝ «Տունը երազի ափին» գրքերի համար:

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակները (պոեզիա) տրվել են Գոհար Գալստյանին՝ «Բառ ընդ ժամանակս» և Գագիկ Սարոյանին՝ «Այլ» գրքերի համար:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակները (հրապարակագրություն) շնորհվել են Գագիկ Դավթյանին՝ «Իմ Սևակը» և Տիգրան Նիկողոսյանին՝ «Կյանքը բաց նամակներում» գրքերի համար:

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացել է Գրիգոր Ջանիկյանը՝ երեք թարգմանական գրքերի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվել է Մանասեին՝ «Թևածող անթարգմանելին» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) տրվել է Նանեին՝ «Թևթևիկը» գրքի համար։

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվել է Աելիտա Դոլուխանյանին, Վազգեն Սարգսյանի անվան ՀԳՄ և ԵԿՄ մրցանակը՝ Ռոբերտ Եսայանին, Եղիշե Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակները հանձնվել են Հակոբ Մովսեսին «Գրառումներ 4» և Արմենուհի Սիսյանին «Մեղեդին չի ավարտվում» գրքերի համար, Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» անվամբ մրցանակը տրվել է Էդվարդ Միլիտոնյանին Ավ. Իսահակյանին նվիրված շարք, «Պատմության շախմատ» և «Ամենալավ նվերը» գրքերի համար (առանց մրցանակային գումարի):

 

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակին արժանացել է Մհեր Իսրայելյանը «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի համար։

ՀԳՄ նախագահությունը շնորհակալություն է հայտնել հովանավորներին՝ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը, Սերգո Երիցյանի ընտանիքին։