Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
15.02.2025 | 14:40
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։