Փաշինյանը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Քաղաքականություն
15.02.2025 | 16:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: