Թրամփի վարչակազմն աշխատանքից ազատել է միջուկային անվտանգության ազգային վարչության տասնյակ աշխատակիցների

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները աշխատանքից ազատել են միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) աշխատակիցներին, որոնք պատասխանատու են երկրի միջուկային զենքի պաշարների կառավարման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հայտնում է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել էներգետիկայի նախարարության բարեփոխումների շրջանակում։ Հեռուստաընկերության ներկայացրած տվյալներով՝ աշխատանքից ազատվել է ավելի քան 300 աշխատակից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հերքել է այս թիվը՝ նշելով, որ հեռացվածների թիվը «50-ից պակաս է» և նրանք հիմնականում զբաղեցրել են վարչական պաշտոններ։

Աշխատանքից ազատվածների թվում եղել են նաև այն անձինք, ովքեր աշխատել են միջուկային զենք արտադրող օբյեկտներում և իրականացրել են այդ գործընթացների վերահսկողությունը։ Մասնավորապես, նրանց թվում են եղել շտաբի աշխատակիցներ, որոնք կապալառուների համար պահանջներ և հրահանգներ են կազմում։

CNN-ին տրամադրված աղբյուրների համաձայն՝ որոշ պաշտոնյաներ, կարծես, տեղյակ չեն եղել, որ NNSA-ն իրականացնում է Ամերիկայի միջուկային զենքի վերահսկողությունը։

«Մարդիկ հեռացվել են աշխատանքից, քանի որ ոչ ոք ժամանակ չի հատկացրել հասկանալու, թե ինչով ենք մենք զբաղվում, որն է մեր աշխատանքի կարևորությունը երկրի ազգային անվտանգության հարցում»,- նշում է աղբյուրը։