Եվրոպան պետք է նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում․ Ջեյ Դի Վենսը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին

Լուրեր

02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
Բոլորը

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովին, քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը՝ միգրացիայի, խոսքի ազատության և անվտանգության ոլորտներում․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում»։

Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել եվրոպական երկրներին փոխել միգրացիոն քաղաքականությունը։

«Եվրոպայի համար ինձ ամենից շատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ արտաքին դերակատար չէ: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը․ Եվրոպայի նահանջը իր որոշ կարևոր արժեքներից, որոնք նա կիսում է Միացյալ Նահանգների հետ», – շարունակել է ԱՄՆ փոխնախագահը:

Ամերիկացի քաղաքական գործիչն իր ելույթում անդրադարձել է Մյունխենում 24-ամյա աֆղանցու՝ ցուցարարների վրա մեքենայով մխրճվելու դեպքին։

«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Սա սարսափելի պատմություն է, ու մենք շատ անգամ ենք լսել նման դեպքերի մասին Եվրոպայում և, ցավոք, նաև Միացյալ Նահանգներում», – ասել է Վանսը, ապա հավելել․ «Այս մայրցամաքում ոչ մի ընտրող չի քվեարկել միլիոնավոր չստուգված ներգաղթյալների համար դռները բացելու օգտին»:

Իր ելույթում Վենսը նաև խոսլել է ԱՄՆ կառավարության հատուկ աշխատակից Իլոն Մասկից։ «Եթե ամերիկյան ժողովրդավարությունը 10 տարի հանդուժեց  Գրետա Թունբերգի նախատինքը,  ապա դուք կարող եք հանդուրժել Իլոն Մասկին այս մի քանի ամիսների ընթացքում»։