Անտեսանելի թշնամին․ Երևանի օդում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է նորման. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Օդում փոշու պարունակությունը մայրաքաղաքում պարբերաբար գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Վերջին տվյալներով՝ փոշին նորմայից ավելի է Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի լաբորատորիայում են չափումների միջոցով պարզում մթնոլորտային օդի որակը։ Factor TV-ի նկարահանման պահին փոշու պարունակությունն օդում թույլատրելի սահմաններում էր։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետը, սակայն, նշում է՝ փոշու պարունակությունը հաճախ է գերազանցում թույլատրելի կոնցենտրացիան։ Վերջին մեկ շաբաթում նորման գերազանցվել է շուրջ 3 անգամ, եղել են դեպքեր, երբ շեղում է գրանցվել ավելի քան 5 անգամ։ Թույլատրելի շեմը 0․15 միլիգրամ մետր խորանարդն է:

Օրինակ, 2021 թվականի 3-րդ եռամսյակում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքներում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է՝ Հայաստանում օդի աղտոտվածությունը կապված է արդյունաբերական, գյուղատնտեսական գործունեության, տրանսպորտային միջոցների աշխատանքի, շինարարության, ճանապարհային փոշու հետ:

«Մենք ունենք շատ տարբեր հանքեր, հիմնականում՝ շինարարական նյութեր, ավազի հանք, տարբեր քարերի հանքեր, որոնք բաց են և փոշին արտանետվում է մթնոլորտ։ Ձեռնարկությունները ևս փոշին արտանետում են մթնոլորտ, և մենք չունենք պաշտպանիչ գոտիներ»,- ասում է Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Երևանում բազմաբնակարան շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին, արդյունքում ագրեսիվ միջավայրի մեղմման համար պաշտպանիչ միջոցներ չենք ունենում։

Բժշկական համալսարանի հիգիենիայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Քրիստինե Վարդանյանն ընդգծում է՝ օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան շուրջ 7 միլիոն մարդ է մահանում։

«Շնչառական հիվանդությունները, սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը պայմանավորված են օդի ավազանի աղտոտվածությամբ, և մենք չենք տեսնում ու չենք պաշտպանվում»,- նկատում է ԵՊԲՀ հիգիենիայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոսը։

Փոշու ամենափոքր մասնիկներն ամենավտանգավորն են․ դրանք թոքի հյուսվածքի տեղային բորբոքում են առաջացնում․ «Եթե վերին շնչուղիներն ավելի մեծ չափի մասնիկները պահում են, որովհետև օրգանիզմում պաշտպանիչ շերտեր կան, ապա ստորին հատվածներում, որտեղ թափանցել են այդ մասնիկները, որպես այդպիսին, պաշտպանություն չկա և տեղային բորբոքային երևույթներ են առաջանում»։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քովիդի ծանր ընթացք ու մահացության դեպքերի ավելի բարձր ցուցանիշներ գրանցվել են հատկապես այն երկրներում և տարածքներում, որտեղ օդը թույլատրելիից ավելի աղտոտված է եղել, օրինակ՝ Չինաստանում, Իտալիայի հյուսիսում։ Մթնոլորտային օդի աղտոտումը հանգեցնում է շատ ավելի ընդգրկուն խնդրի՝ մոլորակի կլիմայի փոփոխության, որի դեմ պայքարի մասին, թեև պարբերաբար խոսվում է աշխարհի գերտերությունների ղեկավարների մակարդակով, սակայն գործուն քայլեր առայժմ տեսանելի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան