Փաշինյանի առաջարկած «Հայկական խաչմերուկը» թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքն է․ Րաֆֆի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է

-Պարո՛ն Հովհաննիսյան, խոսենք Հայաստանի ապագայի մասին․ ո՞ւր է գնում այսօր պետությունը։ Իշխող ուժին եթե լսենք, ասում են՝ հարաբերությունների կարգավորման ենք գնում հարևանների հետ, խաղաղություն ենք բերելու երկրին։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ի՝ տարածաշրջանում գործոն լինելու տարբերակներից մեկը Միութենական պետությունը կարող է լինել։ Դուք այս տեսակետներից որի՞ կողմնակիցն եք։

-Ո՛չ մեկի, ո՛չ մյուսի կողմնակիցը չեմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը չունի ապագա թուրք-ադրբեջանական կեղծ ապագայի խաչմերուկում, «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկած «Զանգեզուրյան միջանցք»։

-Նկատի ունեք փետրվարի 17-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությո՞ւնը, որ ինքը «Հայկական խաչմերուկ» անվամբ է վերաձևակերպել «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ ակնարկելով, որ ՀՀ-ի՝ արևելքից արևմուտք ձգվող ճանապարհով Ադրբեջանը կապվելու է Թուրքիային՝ քաղաքական պայմանավորվածության դեպքում։ 

-Այո՛։ Մենք խաչմերուկ եղել ենք միշտ՝ քաղաքակրթական խաչմերուկ, և պետք չունենք «Զանգեզուրյան միջանցքը» նոր վերնագրով մատուցելու հայ ժողովրդին։ Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը դատապարտված է ձախողման։ Նույնպես մենք պետք չունենք ի շրջանս յուր վերադառնալու խորհրդային անցյալին։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է խորացնի իր ինքնիշխանությունը՝ հարգելով մեր հարաբերությունները թե՛ ռազմավարական դաշնակիցների, թե՛ բարեկամական պետությունների հետ արևմուտքում, արևելքում և այլն։ Ես չեմ կարծում, որ մեր անվտանգային ապագան որևէ մեկի բացարձակ զամբյուղի մեջ պետք է գտնվի։

-Իսկ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանո՞ւմ է, որպեսզի ՀՀ-ն ինքնիշխան պետություն լինի, պարո՛ն Հովհաննիսյան։

-Եթե Հայաստանն ուզում է ինքնիշխան լինել, Ռուսաստանը պետք է հարգի, Ամերիկան պետք է հարգի։ Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր բացարձականացված տեսնում են ՀՀ-ի ապագան կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Ամերիկայի, կա՛մ հյուսիսի և հարավի գրպանում։

-Բայց պետությանը դաշնակիցներ և բարեկամ պետություններ անհրաժեշտ են, չէ՞, որոնք կաջակցեն ինքնիշխանության վերականգնմանը։

-Եթե Հայաստանն ունենա ինքնահարգանք, իրական դաշնակիցները պիտի հարգեն դա։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պիտի հարգի իրական ինքնիշխանությունը, բայց ո՛չ թուլացած Հայաստանը, որ իր փրկությունը փնտրում է թուրք-ադրբեջանական ապագայում։ Բայց, միաժամանակ, ես չեմ կարծում, որ Ամերիկան ուզում է Հայաստանը տեսնել այդ տանդեմում։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքն ուզում է՝ Հայաստանը ձեռք քաշի Ղարաբաղից։ Ես անընդունելի եմ համարում, որ Մինսկի խմբից որևէ առաջնորդ՝ լինի նախագահ Պուտինը, թե՝ Բայդենը, կանխորոշելով Մինսկի գործընթացը, ասի, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Դա անընդունելի է։ Մենք չպետք է գնանք անցյալ՝ ո՛չ օսմանյան, ո՛չ միութենական։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան